Դիպլոմների հանձնմանը ներկա էին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանոի ռեկտոր Գագիկ Գալստյանը, ուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Բարխուդարյանը, ռեկտոր առաջին տեղակալ Եղիազար Վարդանյանը: Երախտիքի առաջին խոսքն ուղղվեց Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի դասախոս Սիրանույշ Հովհաննիսյանին, ով ըստ մասնակիցների̀ հաջողությամբ հաղթահարել է «ուսանողների» ժամանակացույցի և գիտելիքի տարբեր մակարդակների հետ կապված դժվարությունները և «կարողացել ո՛չ միայն շահագրգռել դասընթացի մասնակիցներին, այլև՝ ապահովել նրանց ներկայությունն ու ակտիվ մասնակցությունը»: Երախտիքի հաջորդ խոսքն ուղղվեց Վ.Բրյուսովի անվան համալսարանի ղեկավարությանը. ռեկտոր Գագիկ Գալստյանը հույս հայտնեց, որ համագործակցությունը Վ.Բրյուսովի անվան համալսարանի հետ կշարունակվի և կընդլայնվի: Նա ողջունեց մասնակիցների դրվատանքի խոսքերը դասընթացների վերաբերյալ և ցանկություն հայտնեց լսելու նրանց կարծիքն ու պատկերացումները վերապատրաստմանն ուղղված հետագա ծրագրերի մասին: Դիպլոմներ ստանալիս մասնակիցներից շատերն իրենց շնորհակալությունը հայտնեցին անգլերենով:
«Մեզ ուրախացնում է, որ ՀՀ բուհերի հետ սկսված համագործակցությունը շարունակվում է: 2017-2018թթ.-ին մեր համալսարանը վերապատրաստումներ է իրականացրել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների դասախոսական կազմի համար: Իսկ այսօր անգլերեն լեզվի դասընթացներ են իրականացվում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի աշխատակիցների համար: Առավել ուրախացնում է, որ համալսարանի «ուսանողները» ցանկանում են առաջիկայում ևս նման դասընթացներ անցնել և շարունակաբար զարգացնել իրենց լեզվական հմտությունները», նշում է ռեկտոր Կարինե Հարությունյանը:
Այն, որ 2000թ.-ից այս կողմ Վ.Բրյուսովի անվան համալսարանը ամենատարբեր ձևաչափերով համագործակցում է միջազգային շուրջ հինգ տասնյակ բարձրագույն ուսումնական համալսարանների հետ՝ իրականացնելով համագործակցության, միջազգային շարժունության, կարողությունների զարգացման, և կամ դասախոսների ներգրավման ծրագրեր, արդեն իսկ փաստ է: Նմանօրինակ համագործակցութունը հայաստանյան բուհերի հետ գալիս է համալրելու այդ շարքը և վկայում, որ գիտելիքի և լեզվական կարողությունների զարգացման շարունակական անհրաժեշտությունն ու պահանջարկը կապահովի ցանկալի մրցունակությունը աշխատաշուկայում:
______________________________
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան
Անգլերեն լեզվի առաջանցիկ մակարդակի (B1(1)) վերապատրաստում անցած և վկայական ստացած վարչական աշխատակազմի ցուցակ
2019թ. փետրվարի 15-ից հունիսի 10-ը
Սողոմոնյան Արմինե
Խաչատրյան Արմինե
Սարգսյան Գրետա
Հախվերդյան Սոնա
Հակոբյան Տաթևիկ
Մեհրոյան Լիլիթ
Մատուլյան Գոհար
Սարգսյան Լիլիթ
Արտեմյան Անի
Դասընթացի տևողությունը՝ 64 ժամ:
Անգլերեն լեզվի սկսնակ մակարդակի (A1) վերապատրաստում անցած և վկայական ստացած պրոֆեսորադասախոսական կազմի ցուցակ
2019թ. ապրիլի 10-ից հոկտեմբերի 30-ը
Աբգարյան Կորյուն
Արշակունի Նարինե
Ասատրյան Հասմիկ
Աղաջանյան Հերմինե
Մանվելյան Զառա
Գալոյան Հռիփսիմե
Բարսեղյան Սուսաննա
Ավագյան Մարիամ
Կրոյան Սամվել