Այս նոր համագործակցությունը «Լրագրություն» մասնագիտությամբ սովորողներին հնարավորություն կտա տարբեր դասընթացների ծրագրերով կատարել պրակտիկ առաջադրանքներ, տեսնել իրենց աշխատանքի արդյունքը աշխատանքային միջավայրում՝ իրական նախագծերի տեսքով: Ուսանողները պրակտիկա կանցնեն կազմակերպությունում և լավ արդյունքներ արձանագրելու դեպքում՝ մրցույթով կընդունվեն աշխատանքի: Նրանք կարող են մասնակցել «նախագծի կառավարում», «Անիմացիա», «Դիզայն», «Բրենդ ռազմավարության մշակում» թեմաներով բաց դասերին, սեմինարներին, քննարկումներին, հանդիպել բիզնեսի տարբեր ոլորտներում կայացած հաջողակ գործարարների հետ: Մոտիվացված և լավ արդյունքներ ցուցաբերող ուսանողները կարող են կազմակերպությունից ստանալ ուսման վարձի փոխհատուցում կամ կրթաթոշակ:
Կողմերը միմյանց մաղթեցին արդյունավետ համագործակցություն: