Պլենար նիստում զեկուցումներով հանդես եկան ԲՊՀ ռեկտորի ժ/պ Դ. Գյուրջինյանը, Ստավրոպոլի պետական մանկավարժական ինստիտուտի պրոֆեսոր Ա. Ֆոկինը, ԲՊՀ գիտական գրադարանի տնօրեն Դ. Սարաֆյանը:
Կոնֆերանսի հիմնական ուղղություններն էին՝ «Վ. Բրյուսովի ստեղծագործությունների հիմնահարցերը», «Վ. Բրյուսովը և Հայաստանի պոեզիան, «Վ. Բրյուսովի թարգմանչական գործունեությունը», «Վ. Բրյուսովը և իր դարաշրջանը», «Վ. Բրյուսովի ստեղծագործ ժառանգության ընկալումը», «Վ. Բրյուսովի ստեղծագործությունը մշակույթների երկխոսության համատեքստում»:
Գիտաժողովն անցկացվեց առկա և առցանց ձևաչափով:
Գիտաժողովի նյութերը կամփոփվեն «Բրյուսովյան ընթերցումներ» գիտական հոդվածների ժողովածուի մեջ, որը լույս կտեսնի 2024 թվականին:
Գիտաժողովի ավարտին մասնակիցներն այցելեցին Մ. Սարյանի տուն-թանգարան, ինչպես նաև կատարեցին ճանաչողական այց Գառնու տաճար և Գեղարդի վանք: