Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում կազմակերպվեց հանդիպում, որի ընթացքում Էրազմուս+ ծրագրի մասնակից ուսանողները պատմեցին իրենց ուսումնառության, դժվարությունների և ձեռքբերումների մասին։ Նրանք խրախուսեցին իրենց համակուրսեցիներին ևս օգտվել այս բացառիկ հնարավորությունից, որը բացում է նոր ակադեմիական ու մասնագիտական հեռանկարներ։

Այս տարի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի մի շարք ուսանողներ հնարավորություն ունեցան սովորելու Ֆրանսիայի առաջատար համալսարաններում։

Ֆրանսիայի Պոլ Վալերի Մոնպելիե 3 համալսարանում իրենց կրթությունն են շարունակել՝

  • Թադևոսյան Մարիամ – ԼՄՖ, ֆրանս. գրականություն, 3-րդ կուրս
  • Սամվելյան Սաթենիկ – ԼՄՖ, ֆրանս. գրականություն, 4-րդ կուրս
  • Գրիգորյան Արևիկ – ԹՖ, թարգմանչություն (ֆրանսերեն), 4-րդ կուրս
  • Լուիզա Մեժլումյան – ՄՀՔ, 3-րդ կուրս

Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ինստիտուտում ուսանել են՝

  • Սարգսյան Աննա – ԼՄՖ, ֆրանսերեն լեզվաբանություն, 4-րդ կուրս
  • Սիմոնյան Թագուհի – ԹՖ, մագիստրատուրա, թարգմանչություն (ֆրանսերեն), 2-րդ կուրս

Միջազգային կրթության առավելությունները

Ուսանողները նշեցին, որ Էրազմուս+ ծրագիրը հնարավորություն է տվել ոչ միայն խորացնել իրենց գիտելիքները, այլև ծանոթանալ նոր մշակույթների, նոր միջավայրում ապրել ու սովորել։ Մասնակիցները պատմեցին, որ փորձառությունը մեծապես նպաստել է նրանց ինքնուրույնությանն ու մասնագիտական հմտությունների զարգացմանը։

Մարտահրավերներ և հաղթահարում

Ուսանողները խոսեցին նաև ծրագրի ընթացքում հանդիպած մարտահրավերների, լեզվական խոչընդոտների, նոր կրթական համակարգին հարմարվելու դժվարությունների և մշակութային տարբերությունների մասին։ Սակայն հենց այս փորձառություններն են օգնել նրանց աճել և հարստացնել իրենց մասնագիտական ու անձնական փորձը։

Համալսարանի աջակցությունը

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը մեծ ուշադրություն է դարձնում ուսանողների միջազգային կրթական ծրագրերին։ ԲՊՀ-ն մշտապես խթանում է ուսանողների մասնակցությունը նմանատիպ ծրագրերին՝ ապահովելով նրանց անհրաժեշտ տեղեկատվությամբ և աջակցությամբ։

Հանդիպման ավարտին ուսանողները ևս մեկ անգամ խրախուսեցին իրենց համակուրսեցիներին դիմել Էրազմուս+ ծրագրին և օգտվել այս բացառիկ հնարավորությունից՝ բացահայտելու նոր ակադեմիական ու մասնագիտական հեռանկարներ։

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները կիսվեցին Էրազմուս+ ծրագրի իրենց փորձով