Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի պատվիրակությունը` ԲՊՀ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, Կոնֆուցիուսի ինստիտուտի հայկական և չինական կողմերի տնօրեններ Գոռ Սարգսյանը և Լի Վընփինը, մասնակցում է Չինարենի համաշխարհային համաժողովին: Համաժողովին մասնակցում է նաև ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահի տեղակալ Մարիամ Խաչատրյանը:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում մեկնարկել է Չինարենի համաշխարհային համաժողովը, որը համախմբում է ավելի քան 80 երկրների համալսարանների ռեկտորների, կրթական կառույցների ղեկավարների և Կոնֆուցիուսի ինստիտուտների տնօրենների։
Այսօր համաժողովի մասնակիցներին ողջունել է ՉԺՀ փոխվարչապետը, որը բարձր է գնահատել բարձրագույն ուսումնական հաստատությունների դերը միջազգային կրթական համագործակցության ընդլայնման գործում։
Մեր պատվիրակությունը մասնակցում է քննարկումներին, որոնք վերաբերում են լեզվական կրթության զարգացմանը, միջազգային կապերի ամրապնդմանը և համագործակցության նոր նախաձեռնություններին։