Հնգօրյա աշխատանքային այցի շրջանակներում Ֆրանսիայի Լիլի համալսարանի միջազգային հարաբերությունների պատասխանատու Պրուդանս Բարբերան, Դենի Վինյեղոնը և Նատալի Շասսեն այցելել են ԲՊՀ, որտեղ հանդիպել են համալսարանի ղեկավարության, ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Այս այցը կարևոր նշանակություն ունեցավ երկկողմ հարաբերությունների ամրապնդման և միջազգային համագործակցության խորացման տեսանկյունից:

Ֆրանսիացի հյուրերը ներկայացրին իրենց փորձը, գիտելիքները և համագործակցության ընդլայնման հնարավորությունները երկու համալսարանների միջև: Ֆրանսիայի Լիլի համալսարանի ներկայացուցիչները կազմակերպել են դասախոսություններ  ԲՊՀ-ի ֆրանսախոս ուսանողների համար: Նրանք ստացան միջազգային մասնագետների ուղեցույցներ՝ ուղղված ուսման բարելավմանը և մասնագիտական զարգացմանը:

Քննարկվեցին նաև միջազգային կրթական փոխանակման ծրագրերը, որոնք հնարավորություն կընձեռեն ուսանողներին ձեռք բերել նոր գիտելիքներ ու փորձի փոխանակման միջոցով մասնագիտական հմտություններ զարգացնել:

Այս համագործակցությունը բացում է նոր հնարավորություններ՝ նոր դասախոսություններ, կրթական ծրագրեր ու փորձի փոխանակման հնարավորություններ, որոնք կծառայեն ինչպես ուսանողների, այնպես էլ պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական զարգացմանը։

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և Ֆրանսիայի Լիլի համալսարանի միջև համագործակցություն