Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում ս.թ. մայիսի 13-17-ը գործուղվել եմ Ռումինայի Տիմիշոարա Արևմտյան համալսարան:  Շարժունության և վերապատրաստման մասին տեղեկացել եմ ԲՊՀ-ի պաշտոնական կայքից: Ծրագրին դիմելու կարգին մանրամասն ծանոթանալուց հետո պատրաստել եմ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և ներկայացրել ԲՊՀ կարիերայի կենտրոն:

Ծրագրին դիմելու նպատակն էր մասնագիտական նոր հմտություններ, կարողունակություններ ձեռք բերելը, մասնագիտական փորձի փոխանակումը, ինչպես նաև Հայաստանը ներկայացնելը, մասնավորապես՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը: Ծրագիրն անցկացվում էր վարչական անձնակազմի միջազգային շաբաթվա շրջանակներում, որտեղ հնարավորություն ունեցա ծանոթանալու Տիմիշոարայի Արևմտյան համալսարանին, վերջինիս կրթական ծրագրերին և միջազգային համագործակցության հնարավորություններին: Վերապատրաստման շրջանակներում Տիմիշոարա քաղաքի այլ բուհերի ներկայացուցիչներ ներկայացրեցին իրենց բուհերը, ունեցանք դասախոսություններ հետևյալ թեմաներով՝

1.Ռումիներենի ուսուցում,

2.Եվրոպական համալսարաններում կանաչի, նորարարության և կայունության մասին,

3.Ակադեմիական կյանքում հանդիպող միֆեր,

4.Բուհերի շարժունության ծրագրերի նոր մարտահրավերներ և հնարավորություններ, որը ներկայացվեց Էրազմուս + ծրագրի փորձագետի կողմից:

Ինտերակտիվ տարբեր խաղերի միջոցով կազմակերպվեցին քննարկումներ, որոնց ընթացքում վեր էր հանվում բուհերի միջազգայնացման փորձը և զարգացման հեռանկարները: Ընտրանքային սկզբունքով տարբեր համալսարանների ներկայացուցիչներ ներկայացրեցին իրենց բուհերը և լավագույն փորձը: Մասնակիցներից մի քանիսի հետ հանդիպում ունեցա Տիմիշոարայի Արևմտյան համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի և փոխդեկանի հետ, որի ընթացքում ներկայացրեցի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Կառավարման ամբիոնը:

Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում ձեռք եմ բերել աշխատանքային փորձառություն, ստեղծել մասնակից 30 երկրների համալսարանների 65 ներկայացուցիչներից շատերի հետ մասնագիտական սոցիալական կապեր և ձեռք բերել մի շարք պայմանավորվածություններ համագործակցության համար:

Ծանոթացեք Կառավարման ամբիոնի վարիչի ժ/պ Լիլիթ Ղանթարչյանի Էրազմուս + պատմությանը