Հիշեցնենք, որ ամառային դպրոցի ընթացքում Անի Հովսեփյանը ներկայացրել էր սեփական ատենախոսությունը՝ «Բարձրագույն կրթության համակարգում կարիերայի ուղղորդման գործընթացի կառավարման մանկավարժական հիմնախնդիրները» թեմայով (գիտական ղեկավար դոկտոր, պրոֆեսոր Հայկ Պետրոսյան): Ատենախոսությունը ներկայացվել է ինչպես ընդհանուր քննարկումների ընթացքում, այնպես էլ առանձին զեկույցով: Լինելով առաջին մասնակիցը ԱՊՀ-ից՝ Անի Հովսեփյանը ստացել է եզակի հնավարավորություն ներկայացնելու տարածաշրջանում և մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում կարիերայի ուղղորդման և խորհրդատվության ոլորտի ընդհանուր պատկերը, առկա խնդիրները, ոլորտում առկա մարտահրավերները, բացթողումները, զարգացման հետագա միտումները և հնարավարությունները: Հանդիպումների ընթացքում ներկայացվել են նաև ԵՊԼՀ-ն, ինչպես նաև ԵՊԼՀ-ի Կարիերայի կենտրոնի և ԵՊԼՀ-ի Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի գործունեությունը: