Մայիսի 25-ից մեկնարկել են «Թարգմանչական գործ /անգլերեն-հայերեն/» մասնագիտությամբ ավարտական աշխատանքների առցանց պաշտպանությունները

Սիրով տեղեկացնում ենք, որ մայիսի 25-ից մեկնարկել են Թարգմանության և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի «Թարգմանչական գործ /անգլերեն-հայերեն/» մասնագիտությամբ ավարտական աշխատանքների առցանց պաշտպանությունները: Մայիսի 25-ին և 26-ին պաշտպանություններին մասնակցել են 34 ուսանող, որոնք իրենց  աշխատանքները ներկայացրել են բավական բարձր մակարդակով՝ արժանանալով բարձր գնահատականների:

 

Իսկ պաշտպանությունն իր հերթին ընթացել է անխոչընդոտ, և բացակայություններ չեն եղել։

Մաղթում ենք նույն հաջողությունը հետագա օրերին պաշտպանություններին մասնակցող բոլոր ուսանողներին։

Մայիսի 25-ից մեկնարկել են «Թարգմանչական գործ /անգլերեն-հայերեն/» մասնագիտությամբ ավարտական աշխատանքների առցանց պաշտպանությունները