Տեսակոնֆերանս «Բնապահպանական արդի մարտահրավերները» թեմայով

Վերջին տասնամյակներում ձևավորվել և բուռն զարգացում է ապրել գիտությունների մի ամբողջ համակարգ՝ Երկիր մոլորակի բնապահպանության և բնօգտագործման վերաբերյալ։ «Մարդկության ինքնաոչնչացման վտանգ», «բնապահպանական և բնօգտագործման հիմնախնդիր» հասկացությունները դարձել են համայն մարդկությանը հուզող հարցեր։

Մարդը գոյատևում և ապահովում է իր հասարակական առաջընթացը՝ օգտվելով բնության բարիքներից։ Մարդու վերաբերմունքը բնական միջավայրի նկատմամբ ի սկզբանե եղել է սպառողական, բայց այդ միջավայրի ինքնազարգացման և ինքնավերականգնման միջոցով «բուժվել են» մարդահարույց վնասները։

Այժմ մարդու ակտիվ ներգործությունը բնական միջավայրի վրա այնպիսի ծավալներ է ընդունել, որ խախտվել է ինքնակարգավորման ու ինքնազարգացման ընթացքը, ընդ որում վերջին 30 տարվա ընթացքում բնությունից կորզվել և օգտագործվել է այնքան նյութական պաշար, որքան նախորդ 5000 տարվա ընթացքում։

Բնաշխարհի վրա մարդու ներգործության բոլոր այս բացասական հետևանքները մտահոգության առիթ են ոչ միայն Հայաստանում, այլև Ֆրանսիայում:

Հանրությանը հուզող բնապահպանական խնդիրներին էր նվիրված նաև սեպտեմբերի 17-ի «Բնապահպանական արդի մարտահրավերները» թեմայով տեսակոնֆերանսը, որ կազմակերպել էր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Ֆրանկոֆոն հետազոտությունների միջհամալսարանական ակադեմիական նվաճումների կենտրոնը: Բանախոսն էր իրավաբանության մագիստրոս Ռոբբի Լոնոհը /Ֆրանսիա/: Տեսակոնֆերանսը միանգամից երկու նպատակ էր հետապնդում. համալսարանի ֆրանսերեն ուսումնասիրող ուսանողներին ծանոթացնել համաշխարհային արդի բնապահպանական կնճռոտ հարցերին, այդ թվում՝ Ֆրանսիայի և Հայաստանի աղտոտվածության և բնապահպանական այլ խնդիրներին՝ ակտիվացնելով ֆրանսերեն բնապահպանական բառապաշարը բանավոր խոսքում: Տեղում կազմակերպված բանավեճը վեր հանեց ֆրանսիական բաժնի ուսանողների՝ ֆրանսերեն կենդանի խոսքը լսելու, ըմբռնելու հմտությունները, բարձրացված հարցերի շուրջ գրագետ ֆրանսերենով մտքեր փոխանակելու կարողությունը:

Տեսակոնֆերանս «Բնապահպանական արդի մարտահրավերները» թեմայով
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնը արժանացել է թարգմանաբանության ...

22.10.2019

 Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնը արժանացել է Գրքերի գնման դրամաշնորհին։

Կայացավ «Թվային Մատենագիրք Հայոց». Հայ գրականությունը առցանց հարթակում խորագրով ...

21.10.2019

Հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ "Digital Matenagirk Hayots: la littérature arménienne interrogeable online" («Թվային Մատենագիրք Հայոց». Հայ գրականությունը առցանց հարթակում) խորագրով ծրագրի ...

«Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամը շարունակում է աջակցել Բրյուսովի անվան պետական ...

18.10.2019

Արդեն վեց տարի է, ինչ «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ...

ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնի մասնագետ Անի Հովսեփյանը մասնակցեց «Youth@Work - աջակցելով ...

17.10.2019

Աշխատանքային հանդիպումների և քննարկումների ընթացքում Անի Հովսեփյանի կողմից ներկայացվել է ԵՊԼՀ-ն, առաջարկվող կրթական ծրագրերը, Կարիերայի կենտրոնի կողմից իրականացվող երիտասարդական ծրագրերը և երիտասարդների հետ ...