ՏԵԽԱՍԻ A&M (ԷՅ ԸՆԴ ԷՄ) ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴՈՑԵՆՏ ՍՏԻՎԵՆ Բ. ՌԻԳԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՊԼՀ-ՈՒՄ

Հունիսի 8-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի նիստերի փոքր դահլիճում տեղի ունեցավ «Կայսերական ճակատամարտեր. Ռուս-պարսկական երկրորդ պատերազմը (1826-1828 թթ.) տարածաշրջանային համատեքստում» խորագրով դասախոսություն-քննարկում, որը կազմակերպվել էր Հարավային Կովկասի ամերիկյան հետազոտական ինստիտուտի կողմից: Դասախոսությունը վարում էր Տեխասի A&M (Էյ ընդ Էմ) համալսարանի պատմության դոցենտ Ստիվեն Բ. Ռիգը:

Անգլերենով ներկայացված հետազոտության ավարտին ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին, որոնց էլ երիտասարդ գիտնականը հանգամանորեն պատասխանեց: Հարավային Կովկասում՝ գլխավորապես ժամանակակից Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանական Հանրապետության տարածքում՝ Ռուսական կայսրության և շահական Իրանի միջև ծագած ռազմական գործողությունները բանախոսի ուսումնասիրության հիմնական առարկաներից մեկն են:
Հավելենք, որ հետազոտության համար փաստական նյութ հանդիսացող որոշ տվյալներ բանախոսը գտել է նաև Հայաստանում, երբ ուսումնասիրում էր հայկական պահոցները։

ՏԵԽԱՍԻ A&M (ԷՅ ԸՆԴ ԷՄ) ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴՈՑԵՆՏ ՍՏԻՎԵՆ Բ. ՌԻԳԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՊԼՀ-ՈՒՄ