Ս.թ. նոյեմբերի 1-ին ԲՊՀ-ում տեղի ունեցավ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի գիտական խորհրդի 2024-2025 ուսումնական տարվա № 3 նիստը:

Նիստի օրակարգում ներառված էին հետևյալ հարցերը՝ 

ՕՐԱԿԱՐԳ

  1. «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի գիտական խորհրդին կից կանոնակարգային հանձնաժողովի կազմում փոփոխություն կատարելու մասին (զեկ.՝ գիտական խորհրդին կից կանոնակարգային հանձնաժողովի նախագահ Գևորգ Հակոբյան):
  2. «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի գիտական խորհրդին կից Էթիկայի հանձնաժողովի կազմում փոփոխություն կատարելու մասին (զեկ.՝ գիտական խորհրդին կից էթիկայի հանձնաժողովի նախագահ Գևորգ Հակոբյան):
  3. «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի Արտաքին կապերի և միջազգային համագործակցության բաժնի կանոնադրության հաստատում (զեկ.՝ գիտական խորհրդին կից կանոնակարգային հանձնաժողովի նախագահ Գևորգ Հակոբյան):
  4. «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի աշխատողներին գիտահետազոտական և ուսումնամեթոդական աշխատանքների լրավճարներ տալու կարգի հաստատում (զեկ.՝ գիտական խորհրդին կից կանոնակարգային հանձնաժողովի նախագահ Գևորգ Հակոբյան):
  5. «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի միջազգային շարժունության կարգի հաստատում (զեկ.՝ գիտական խորհրդին կից կանոնակարգային հանձնաժողովի նախագահ Գևորգ Հակոբյան):
  6. «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի Հանրային հաղորդակցության և սերվիսի ֆակուլտետի կանոնադրության հաստատում (զեկ.՝ գիտական խորհրդին կից կանոնակարգային հանձնաժողովի նախագահ Գևորգ Հակոբյան):
  7. «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի Լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետի կանոնադրության հաստատում (զեկ.՝ գիտական խորհրդին կից կանոնակարգային հանձնաժողովի նախագահ Գևորգ Հակոբյան):
  8. Թարգմանության ֆակուլտետի դեկանի ընտրության արդյունքների հաստատում (զեկ.՝ ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Դոնարա Ղազարյան):
  9. Միջմշակութային հաղորդակցության և քաղաքագիտության ֆակուլտետի դեկանի ընտրության արդյունքների հաստատում (զեկ.՝ ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Դոնարա Ղազարյան):
  10. «Բանբեր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի» գիտական պարբերականի խմբագրական խորհրդի, պարբերականի երկու ուղղությունների խմբագրական կազմերի և պատասխանատու խմբագիրների հաստատում (զեկ.՝ գիտության բաժնի պետ Արտակ Ղուլյան):
  11. Այլ հարցեր:

Նիստի օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը միաձայն հաստատվեցին գիտական խորհրդի կողմից:

Թարգմանության ֆակուլտետի դեկանի պաշտոնում հաստատվեց բ.գ.թ., դոցենտ Բելա Հովակիմի Մարգարյանը:

Միջմշակութային հաղորդակցության և քաղաքագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնում հաստատվեց բ.գ.դ., պրոֆեսոր Գայանե Ռաֆֆիի Գասպարյանը:

Տեղի ունեցավ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի Գիտական խորհրդի 2024-2025 ուսումնական տարվա № 3 նիստը