Ս.թ. մայիսի 17-ին Կարիերայի կենտրոնը կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում «Կենսաթոշակը քո ձեռքում» թեմայով։ Մեզ էր այցելել «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերությունը, որն իրազեկման արշավի շրջանակներում մասնակիցներին ներկայացրեց Հայաստանում գործող կուտակային կենսաթոշակային համակարգը։

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ընկերության կողմից կառավարվող ֆոնդերը, նրանց տարբերություններն ու եկամտաբերությունը։ Անդրադարձ եղավ նաև մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնց թվում նաև այն հարցին, թե ինչպես կարող են կենսաթոշակային համակարգի շահառուները կառավարել իրենց հաշիվները: Հաշվի առնելով թեմայի կարևորությունն և արդիականությանը՝ մասնակիցները ցանկություն հայտնեցին, որ նման հանդիպումները պարբերական բնույթ կրեն։

Տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում «Կենսաթոշակը քո ձեռքում» թեմայով