2023թ. դեկտեմբերի 25-ի «Սուրբ Ծնունդը իտալական ձևով» միջոցառումը կազմակերպվել է իտալերենի բաժնի կողմից՝ լեզուն ուսումնասիրող ուսանողների համար, որի նպատակն էր լուսաբանել Իտալիայի ամենասիրված տոնի՝ Սուրբ Ծննդյան այն առանձնահատկությունները, որոնք բնորոշ են իտալական մշակույթին։ Իտալերենը՝ որպես մասնագիտական լեզու ուսումնասիրող 4-րդ կուրսի ուսանողուհիները ներկայացման ձևով (նկարների, տեքստային նկարագրությունների և տեսագրությունների միջոցով) լուսաբանեցին տոնի խորհուրդը և վերջինիս առնչվող զուտ իտալական խորհրդանիշերը։

Դրանց շարքին էր պատկանում Քրիստոսի ծննդյան տեսարանը խորհրդանշող մսուրը (Պրեզեպե), առանց որի Իտալիայի կենտրոնում և հարավում բնակվող իտալացիները չեն տոնում։ Առանձնակհատուկ հետաքրության արժանացավ այն փաստը, որ սուրբծննդյան մսուրների պատրաստումը, որն առաջին անգամ իրականացրել է իտալացի միջնադարյան շրջանի հանրահայտ բանաստեղծ և Սուրբ Սան Ֆրանչեսկո դ՛Ասիզին, իսկ այնուհետև այդ արհեստը շարունակել են հայ արհեստավորները, որը մինչ օրս պատրաստվում է Նեապոլի Հայերի կոչվող փողոցի արհեստանոցներում։ Ի դեպ, այդ մասին խոսվեց նաև ցուցադրված ս․թ․ դեկտեմբերյան ռեպորտաժում, որտեղ մսուրների պատրաստման պատմությունը և պարզաբանումներն արվում էին Նեապոլի քաղաքապետի և մարզպետի կողմից։

Հնչեցին տոնին վերաբերող երգեր՝ Լուչանո Պավարոտիի և այլ հանրաճանաչ երգիչների կողմից։

Միջոցառման ավարտին ներկայացվեց իտալացի հանրաճանաչ գրող, դրամատուրգ, ռեժիսոր և դերասան Էդուարդո դե Ֆիլիպոյի «Սուրբ Ծնունդը Կուպիելո ընտանիքում» պիեսի թատերական ներկայացումից մի հատված՝ տոնի թեմայով։

Սուրբծննդյան ուտեստներից տոնին առնչվող  յուրահատուկ խորհրդանիշերից է նաև Պանետոնե կոչվող քաղցրավենիքը, որը իտալացիների սեղանից չի կարող պակասել։

Միջոցառման մասն էր կազմում նաև Իտալիայում սուրբծննդյան ուտեստների պատրաստումը՝ իտալերենի բաժնի դասախոսների և ուսանողների կողմից, դրանց ներկայացումը և համտեսումը։

Միջոցառմանը ներկա էին նաև այլ բաժինների ուսանողներ և Դանթե Ալիգիերի երևանյան կոմիտեի ներկայացուցիչներ։

Տեղի ունեցավ «Սուրբ Ծնունդը իտալական ձևով» միջոցառումը