Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի Կառավարում մագիստրոսական կրթական ծրագրի, Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի և Smart Café ձեռնարկատիրական կենտրոնի #SMARTTalks նախաձեռնության շրջանակներում ս․թ․ հուլիսի 16-ին Սեդրիկ Վոլդբուրգերի հետ տեղի ունեցավ հերթական բանախոսությունը՝ «Վենչուրային ֆինանսավորում սթարթափների համար» թեմայով։

Սեդրիկ Վոլդբուրգերը, ով իր առաջին բիզնեսը սկսել է 14 տարեկանում և ներկայումս գլխավորում է Tomahawk.VC կազմակերպությունը, բանախոսության ընթացքում պատմեց բիզնես հիմնելու և վարելու իր փորձառությունը։ Բանախոսության ընթացքում նա անդրադարձավ հետևյալ թեմաներին, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել՝ հաջողակ լինելու ինչպես բիզնես ոլորտում, այնպես էլ անձնական կյանքում․

- Ի՞նչն է ինձ երջանկացնում․
- Ո՞րն է այն իրը, առանց որի չէիք կարողանա գոյատևել․
- 90-90 կանոնը․
- Կազմակերպություն․ ի՞նչ է այն․
- Արդյո՞ք կազմակերպությանն անհրաժեշտ է ֆիզիկական տարածք և ինչու՞․
- Ժամանակի արդյունավետ կառավարում․ ո՞րն է ամենաթանկ նվերը, որ կարող ենք նվիրել դիմացինին․
- Կազմակերպությունը և մարդիկ․ մարդիկ՝ որպես կազմակերպության ամենակարևոր ռեսուրս/ակտիվ․
- Ի՞նչ է նշանակում լինել ներդրող․

Սեդրիկը նաև ներկայացրեց Tomahawk.VC կազմակերպությունը, որը ներդրումներ է կատարում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տարբեր սթարթափերում։

Բանախոսության ընթացքում Սեդրիկը հարցեր ուղղեց մասնակիցներին, և նման հետադարձ կապն օգնեց մասնակիցներին թեմայի մասին ավելի խորը պատկերացում կազմել։ Բանախոսության ավարտին Սեդրիկը պատասխանեց մասնակիցների հարցերին՝ առաջարկելով հետագայում օգնել վերջիններիս իր գործնական խորհուրդներով:

Տեղի ունեցավ #SMARTTalks նախագծի հերթական հանդիպումը՝ «Վենչուրային ֆինանսավորում սթարթափների համար» թեմայով