Կառավարում մագիստրոսական կրթական ծրագրի, ԲՊՀ կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի և SMART Café ձեռնարկատիրական կենտրոնի նախաձեռնությամբ ս․թ․ հունիսի 25-ին Գոհար Գևորգյանի և Մարիամ Էլիբեկյանի հետ կայացավ SMART Talks նախաձեռնության հերթական բանախոսությունը՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաները և մտավոր սեփականությունը․ իրավական խնդիրներ և պաշտպանություն» թեմայով։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց հետևյալ թեմաներին․

- ի՞նչ է մտավոր սեփականությունը․
- ի՞նչ է հեղինակային իրավունքը․
- ի՞նչ է ապրանքային նշանը․
- ապրանքային նշանի գրանցում և պաշտպանություն․
- ո՞ր դեպքերում է մերժվում ապրանքային նշանի գրանցումը․
- հեղինակային իրավունքի պաշտպանության գործընթացն ու պաշտպանության թերացումները ՀՀ-ում․
- հեղինակային իրավունքի պաշտպանության իրավակիրառ պրակտիկան․ ԱՄՆ օրինակը․
- տեղեկատվական տեխնոլոգիաների ներուժը Հայաստանում․ ՏՏ ոլորտի պետական աջակցությունն ու հարկային արտոնությունները։

Բանախոսները վերոնշյալ թեմաների վերաբերյալ բերեցին գործնական օրինակներ, ինչը նպաստեց մասնակիցների՝ թեմայի մասին ամբողջական պատկերացմանը։ Բանախոսության ընթացքում մասնակիցները բանախոսներին ուղղեցին հարցեր, և նման հարցուպատասխանի միջոցով լուսաբանվեցին ծավալուն թեմայի՝ մասնակիցների համար խնդրահարույց հարցերը։

Գոհար Գևորգյան
«Ի Էլ Էլ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն․ Հայաստանի փաստաբանների պալատի անդամ

Մարիամ Էլիբեկյան
JUSTUS իրավաբանական ընկերության գործընկեր (JUSTUS Law Firm)․ իրավախորհրդատու․ IIT Chicago-Kent College of Law

#SMARTTalks նախագծի հերթական հանդիպումը՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաները և մտավոր սեփականությունը․ իրավական խնդիրներ և պաշտպանություն» թեմայով