Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի Կառավարում մագիստրոսական կրթական ծրագրի, Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի և Smart Café ձեռնարկատիրական կենտրոնի #SMARTTalks նախաձեռնության շրջանակներում ս․թ․ հուլիսի 30-ին Տիգրան Սահակյանի հետ տեղի ունեցավ հերթական բանախոսությունը՝ «Սթարթափի նախաձեռնում Covid-19-ի պայմաններում․ գործնական խորհուրդներ Տիգրան Սահակյանից» թեմայով։

Բանախոսության ընթացքում անդրադարձ կատարվեց հետևյալ թեմաներին․

- Բնակչության զբաղվածությունը Covid-19-ի պայմաններում․
- Բրուքլինի հայ համայնքի զբաղվածությունը․ մասնավորապես ո՞ր ոլորտներում են Բրուքլինի հայ համայնքի ներկայացուցիչները զբաղվում ձեռնարկատիրությամբ․
- Covid-19 համավարակի պատճառով ստեղծված առողջապահական և տնտեսական ճգնաժամը․
- Տնտեսական գործունեության տարբեր ձևերին ավանդական մոտեցումների փոփոխությունը․ փոփոխություններին հարմարումը՝ որպես համավարակի ժամանակ հաջող գործունեություն ծավալելու գրավական․
- Բրուքլինի հայ համայնքի ղեկավարության կազմակերպած միջոցառումները համավարակի ընթացքում․
- Ի՞նչ հմտություններ պետք է ունենա ուսանողը ներկայիս աշխատաշուկայում մրցունակ լինելու համար․
- Համավարակի պատճառով ստեղծված տնտեսական իրավիճակը․ ո՞ր ոլորտներում է նպատակահարմար նախաձեռնել սթարթափեր։

Բանախոսության ընթացքում Տիգրանը պատասխանեց մասնակիցների հարցերին՝ մանրամասն անդրադարձ կատարելով վերջիններիս կողմից հիշատակված նորագույն տեխնոլոգիաների (IT) ոլորտին, սթարթափերի ֆինանսավորմանը, համավարակի ընթացքում կրթության կազմակերպման մարտահրավերներին և այլն։

Լինելով Բրուքլինի հայ համայնքի ղեկավարը՝ Տիգրանը պատասխանեց նաև մասնակիցների՝ Բրուքլինում բնակվող իրենց հայրենակիցների վերաբերյալ հարցերին՝ մանրամասնելով համավարակի ընթացքում հայ համայնքի ղեկավարության կողմից նախաձեռնած միջոցառումների և հայ համայնքի ներկայացուցիչների ձեռնարկատիրական ներգրավվածության մասին։

Բանախոսության ընթացքում հատուկ անդրադարձ կատարվեց բուհ-շրջանավարտ կապի կարևորությանը և շրջանավարտների՝ բուհի կայացման, ինչպես նաև ուսանողների աջակցության կարևորագույն գործում ունեցած դերին և ներդրումներին։ Հանդիպման բանախոս Տիգրան Սահակյանը ևս բարձր գնահատեց բուհ-շրջանավարտ հարաբերությունները՝ շեշտելով իր և ԲՊՀ շարունակական համագործակցության մասին։

Հանդիպման ընթացքում հիշատակվեց Տիգրանի կողմից ֆինանսավորվող երկու նախաձեռնության մասին, որոնց մանրամասն կարելի է ծանոթանալ ստորև։
SMART Start-Up 2020 ծրագիր. ֆինանսավորում հաջողակ ստարտափերին - https://brusov.am/hy/content/smart_start-up_2020_tsragir_finansavorum_hajoghak_startaperin/#sthash.kVYWeMPW.dpbs:

Անձեռնմխելի ֆոնդերի վերաբերյալ հետազոտությունների մրցույթ https://brusov.am/hy/dropdown_list/krtatoshakner2/:

Տեղի ունեցավ #SMARTTalks նախագծի հերթական հանդիպումը՝ «Սթարթափի նախաձեռնում Covid-19-ի պայմաններում․ գործնական խորհուրդներ Տիգրան Սահակյանից» թեմայով