Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի Կառավարում մագիստրոսական կրթական ծրագրի, Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի և Smart Café ձեռնարկատիրական կենտրոնի #SMARTTalks նախաձեռնության շրջանակներում ս․թ․ օգոստոսի 4-ին Տաթևիկ Խաչատրյանի հետ տեղի ունեցավ հերթական բանախոսությունը՝ «Պրոդուկտների մշակում և դիզայն (UX/UI Design Principles)» թեմայով։

Բանախոսության ընթացքում անդրադարձ կատարվեց հետևյալ թեմաներին․

- Պրոդուկտի մշակում․ պրոդուկտի մշակման շրջափուլը․
- Դիզայն մտածողություն (Design Thinking)․
- Ի՞նչ է նախատիպը (prototype)․
- Նախատիպերի տեսակները և փուլերը․
- Ինչպե՞ս է պրոդուկտը մշակված/ձևավորված, և ինչպե՞ս են սպառողներն այն կիրառում (UX/UI)․
- Double Diamond Approach․ ինչպե՞ս ճիշտ սահմանել խնդիրը և լուծում առաջարկել վերջինիս համար։

Բանախոսության ընթացքում Տաթևիկը հետաքրքիր գործնական օրինակներ բերեց, ինչն օգնեց մասնակիցներին ավելի լավ պատկերացում կազմել թեմայի մասին։ Բանախոսության ընթացքում մասնակիցներին հնարավորություն տրվեց բանախոսին ուղղել ներկայացվող թեմաների մասին իրենց հարցերը, ինչը նպաստեց մասնակիցների շրջանում պրոդուկտների մշակման և դիզայնի գործընթացի մասին ավելի խորքային ըմբռնմանը։ Բանախոսությունն ամփոփվեց թեմայի եզրափակմամբ, մասնակիցների կողմից հնչած հարցերով և երկուստեք շնորհակալական խոսքերով։

Տեղի ունեցավ #SMARTTalks նախագծի հերթական հանդիպումը՝ «Պրոդուկտների մշակում և դիզայն (UX/UI Design Principles)» թեմայով