Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի Կառավարում մագիստրոսական կրթական ծրագրի, Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի և Smart Café ձեռնարկատիրական կենտրոնի #SMARTTalks նախաձեռնության շրջանակներում ս․թ․ հուլիսի 2-ին Հասմիկ Մխիթարյանի հետ տեղի ունեցավ հերթական բանախոսությունը՝ «Որակի ապահովումը (QA) որպես մասնագիտություն» թեմայով։ Բանախոսության ընթացքում անդրադարձ կատարվեց հետևյալ թեմաներին․

- Ի՞նչ է որակի ապահովումը․
- Ո՞վ է որակի ապահովման մասնագետը․
- Որակի ապահովման մասնագետը ՀՀ-ում և արտերկրում․
- Որակի ապահովումը առօրյա կյանքում․
- Ի՞նչ է թեստավորումը (Testing), ո՞րն է դրա կարևորությունը և որո՞նք են սկզբունքները․
- Ի՞նչ հմտություններ են պետք որակի ապահովման մասնագետին․
- Ինչպե՞ս սկսել որակի ապահովման մասնագետի կարիերան․
- Որտեղի՞ց սկսել․ օգտակար խորհուրդներ։

Բանախոսության ընթացքում Հասմիկը գործնական օրինակներ բերեց և օգտակար խորհուրդներ տվեց որակի ապահովման ապագա և գործող մասնագետներին։ Բանախոսության ավարտին մասնակիցները հարցեր ուղղեցին բանախոսին, որի արդյունքում էլ ստացան իրենց համար խնդրահարույց հարցերի պատասխանները։

Տեղի ունեցավ #SMARTTalks նախագծի հերթական հանդիպումը՝ «Որակի ապահովումը (QA) որպես մասնագիտություն»
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

Տեղի ունեցավ #SMARTTalks նախագծի հերթական հանդիպումը՝ «Ծրագրավորման գործընթացի ...

04.08.2020

Բանախոսության ավարտին մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց բանախոսին ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը, ինչպես նաև շնորհակալություն հայտնելու բովանդակալից և հետաքրքիր հանդիպման ...

«Արտակարգ ավարտական երեկո» Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում․ ...

01.08.2020

Տեղի ունեցավ #SMARTTalks նախագծի հերթական հանդիպումը՝ «Առաջնորդությունը ժամանակակից ...

27.07.2020

Բանախոսության ընթացքում մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց վարժության միջոցով պարզել, թե արդյո՞ք վերջիններս իրենց համարում են առաջնորդ։ Ներկայացվեցին նաև երկու տեսահոլովակներ՝ ավելի պատկերավոր ընկալման և ...

Վարդավառ․ շնորհավոր Քրիստոսի Պայծառակերպության տոնը

19.07.2020

Քրիստոնեական ավանդույթի համաձայն՝ այդ օրը Հիսուս Քրիստոսը Պետրոս, Հակոբ և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է լեռ աղոթելու։