Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի Կառավարում մագիստրոսական կրթական ծրագրի, Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի և Smart Café ձեռնարկատիրական կենտրոնի #SMARTTalks նախաձեռնության շրջանակներում ս․թ․ հուլիսի 24-ին Անուշ Մանուչարյանի հետ տեղի ունեցավ հերթական բանախոսությունը՝ «Առաջնորդությունը ժամանակակից աշխարհում» թեմայով։

Բանախոսության ընթացքում անդրադարձ կատարվեց հետևյալ թեմաներին․

- Առաջնորդման ի՞նչ փորձ մենք ունենք․ արդյո՞ք մեզ համարում ենք առաջնորդ․
- Ինչու՞ ենք անում այն, ինչ անում ենք․ ինչու՞ է անհրաժեշտ, որ առաջնորդներն իրենց տան «ինչու՞» հարցը․
- Այլընտրանքները որոշում կայացնելու գործընթացում․ ինչպե՞ս ենք ընտրում, թե որ այլընտրանքին նախապատվություն տալ և ինչու՞․
- Առաջնորդության բանաձևը․ ինչու՞ են նախաձեռնողականությունն ու պատասխանատվությունն առանցքային առաջնորդման ոլորտում․
- Առաջնորդությունը՝ որպես ինքներս մեզ և այլոց առաջնորդելու գործընթաց․
- Ի՞նչ է ժամանակակից առաջնորդությունը․
- Ավանդական և ժամանակակից առաջնորդություն․
- Հարմարվողական առաջնորդում (adaptive leadership):

Բանախոսության ընթացքում մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց վարժության միջոցով պարզել, թե արդյո՞ք վերջիններս իրենց համարում են առաջնորդ։ Ներկայացվեցին նաև երկու տեսահոլովակներ՝ ավելի պատկերավոր ընկալման և ինտերակտիվ քննարկում անցկացնելու նպատակով։ Բանախոսության մասնակիցներն Անուշին ուղղեցին հարցեր, որի միջոցով ստացան թեմայի մասին պատասխաններ։ Նրանք նաև ներկայացրին առաջնորդության մասին իրենց մտքերն ու տեսակետները, ինչպես նաև արտահայտեցին իրենց խորին շնորհակալությունը՝ հետաքրքիր և անմիջական քննարկման համար։

Տեղի ունեցավ #SMARTTalks նախագծի հերթական հանդիպումը՝ «Առաջնորդությունը ժամանակակից աշխարհում» թեմայով