Ս. թ. փետրվարի 13-ին ԲՊՀ ուսանողական խորհուրդը կազմակերպել էր «Սերը Բրյուսովում» խորագրով գրական-երաժշտական ցերեկույթը:

ԲՊՀ շնորհալի ուսանողներն իրենց գեղեցիկ ասմունքով, երաժշտական կատարումներով ու նվագակցությամբ ներկաներին տեղափոխեցին պոեզիայի աշխարհ, ուր սերն էր թևածում: Բոլոր ստեղծագրություններն ընտրված էին սիրո թեմային համահունչ, իսկ կատարումները հուզումնալից էին ու հոգեթով:

Տեղի ունեցավ «Սերը Բրյուսովում» խորագրով գրական-երաժշտական ցերեկույթը