Տեղի ունեցավ «Քերականության դասավանդման նորագույն մեթոդները և մետալեզվական արտահայտչամիջոցները սովորողների խոսքում» գիտաժողովը

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Ֆրանկոֆոն հետազոտությունների միջհամալսարանական ակադեմիական նվաճումների կենտրոնը, Ռոմանական լեզուների ամբիոնը, Ֆրանկոֆոնիայի թվայնացված կենտրոնը Սորբոն Նուվել – Փարիզ 3 համալսարանի հետ համատեղ նախաձեռնել էին «Քերականության դասավանդման նորագույն մեթոդները և մետալեզվական արտահայտչամիջոցները սովորողների խոսքում» միջազգային գիտաժողովը, որը տեղի ունեցավ 2019 թվականի սեպտեմբերի 26 – 27-ը Վ. Բրյուսովի անվան համալսարանում:

Այս միջազգային գիտաժողովը վեցերորդ գիտաժողովն էր, որ կազմակերպել էր քերականության դասավանդման նոր մեթոդների ուսումնասիրությամբ զբաղվող GReC (Réseau Grammaires et Contextualisation) խումբը, որտեղ ընգրկված են աշխարհի ավելի քան տաս երկրի առաջատար համալսարանների, այդ թվում՝ Վ. Բրյուսովի անվան համալսարանի դասախոսներ: Հատկանշական է, որ գիտաժողովը կազմակերպվել էր Հայաստանում, որն այս տարի ստանձնել է Ֆրանկոֆոնիայի նախագահությունը: Այն նվիրված էր քերականության դասավանդման նոր մեթոդների, մասնավորապես համատեքստայնացման գծով կատարված հետազոտությունների արդյունքների ամփոփմանը և խմբի հետագա ռազմավարության մշակմանը:

Գիտաժողովը բազմամարդ էր, մասնակիցները ժամանել էին Ֆրանսիայից, Ֆինլանդիայից, Խորվաթիայից, Ռումինիայից, Կիպրոսից և Հայաստանի տարբեր բուհերից:

Տեղի ունեցավ «Քերականության դասավանդման նորագույն մեթոդները և մետալեզվական արտահայտչամիջոցները սովորողների խոսքում» գիտաժողովը