Սույն թվականի նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ Լեզվաբանության ամբիոնին կից նորաստեղծ «Վիվա Լինգվա» մագիստրոսական գիտական ընկերության անդրանիկ միջոցառումը: Ընկերության առաջին հյուրն էր բ.գ.դ., պրոֆեսոր Գայանե Հովհաննիսյանը: Նա ներկայացրեց հոգելեզվաբանության արդի հիմնախնդիրները, ուսանողների հետ քննարկեց դրանց հնարավոր լուծումները: Բանախոսը պատասխանեց մագիստրատուրայի ուսանողներին հուզող բազմապիսի հարցերի: Միջոցառումն անցավ աշխույժ, ինտերակտիվ մթնոլորտում:

«Վիվա Լինգվա» մագիստրոսական գիտական ընկերության անդրանիկ միջոցառումը ԲՊՀ-ում