Ս.թ. մայիսի 19-ին Լեզվաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնը կազմակերպել էր բարբառագիտության վերաբերյալ հերթական գիտական սեմինարը՝ «Լիվերպուլի բարբառի (Scouse) առանձնահատկությունները» թեմայով: Այս անգամ ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Կ. Վելյանը ներկայացրեց Լիվերպուլի բարբառի (Scouse) հնչյունաբանական և բառային առանձնահատկությունները՝ հիմնվելով Լիվերպուլ քաղաքի տարածաշրջանում (Անգլիա) կատարած իր հետազոտության արդյունքների վրա:
Սեմինարավարը մասնավորապես խոսեց Լիվերպուլի բարբառի հանրալեզվաբանական ծագումնաբանության, ինչպես նաև սոցիոլեզվաբանական առանձնահատկությունների վերաբերյալ: Սեմինարի ընթացքում Կ. Վելյանը զուգահեռներ էր անցկացնում Լիվերպուլի հնչյունաբանական առանձնահատկություններi և Անգլիայի այլ տարածաշրջաննների, մասնավորապես՝ Բիրմինգեմի և Արևելյան Լոնդոնի (Cockney), ինչպես նաև ԱՄՆ-ի Նյու Յորքի բարբառների հնչյունաբանական առանձնահատկությունների միջև: