Սեպտեմբերի 1-ին մեր համալսարանում տեղի ունեցավ առաջին կուրսեցիների ընդունելություն:

Հանրային հաղորդակցության և սերվիսի ֆակուլտետի առաջին կուրսեցիներին դիմավորեցին ԲՊՀ ռեկտորի ժ/պ Դ. Գյուրջինյանը, ֆակուլտետի դեկան Գ. Գասպարյանը և Ուսանողական խորհրդի նախագահ Հայկուհի Յայլոյանը:

 Հայկուհի Յայլոյանի ջերմ ողջույնի խոսքից հետո ներկաներին իր ելույթով ողջունեց ռեկտորի ժ/պ Դ. Գյուրջինյանը:

Նա պատգամեց ուսանողներին լինել հետևողական իրենց կրթության այս կարևոր փուլում, շատ ընթերցել, բայց այս ամենին զուգահեռ վայելել ուսանողական կյանքը. «Դուք ընդունվել եք ՀՀ լավագույն բուհերից մեկը: Մեր դասախոսները պահանջկոտ են, սա նկատի ունեցեք ուսումնառության ողջ ընթացքում: Լավ սովորեք, բայց զուգահեռաբար ունեցեք երջանկության պահեր, քանի որ ուսանողի կարգավիճակը կյանքում ամենահետաքրքիր կարգավիճակներից է»:

Դեկան Գ. Փիլավջյանը ուսանողներին, ներկայացրեց դեկանատի կազմը և ֆակուլտետի կազմում գործող ամբիոնները. «Վստահեցնում եմ, որ դուք ուսումնառության ողջ ընթացքում կունենաք մեր գործուն աջակցությունը: Դիմե՛ք բոլոր հարցերով, եղե՛ք հետևողական ուսման մեջ, և ամեն բան լավ կլինի»:

Այնուհետև ուսանողները շրջեցին համալսարանում, ծանոթացան վարչական ստորաբաժանումներին:

Տեղի ունեցավ Հանրային հաղորդակցության և սերվիսի ֆակուլտետի առաջին կուրսեցիների ընդունելությունը