Ս.թ. մայիսի 18-ին ԲՊՀ-ի նիստերի փոքր դահլիճում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի հեռահաղորդակցման ոլորտի առաջատար «ՎիՎա Սելլ ՄՏՍ» ընկերության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ընկերության կողմից  ուսանողներին և շրջանավարտներին տրամադրվող տարբեր հնարավորություններ՝ որոնց թվում կամավորություն, պրակտիկայի և աշխատանքի առաջարկ։ Առանձնահատուկ շեշտվեց ուսանողների համար նախատեսված ճկուն աշխատաժամերի տարբերակը։ Այսինքն՝ արդեն իսկ համալսարանական տարիներից երիտասարդը կարող է ձեռք բերել աշխատանքային գիտելիքներ և հմտություններ՝ բարձրացնելով իր մրցունակությունը աշխատաշուկայում։

Տեղի ունեցավ հանդիպում ՎիՎա Սելլ ՄՏՍ ընկերության ներկայացուցիչների հետ