Տեղի ունեցավ «Երիտասարդություն, գիտություն և նորարարություն» խորագրով ամենամյա ուսանողական գիտաժողովը

Ս.թ. հոկտեմբերի 12-ին Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնը կազմակերպեց «Երիտասարդություն, գիտություն և նորարարություն» խորագրով «Լեզուների եվրոպական օրվան» նվիրված ամենամյա ուսանողական գիտաժողովը: Ողջույնի խոսքով հանդես եկան ԲՊՀ Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Լուիզա Միլիտոսյանը և Երևանի Վ. Վարդևանյանի անվան թիվ 173 հիմնական դպրոցի տնօրեն Նարինե Մատինյանը:

Ուսանողները ներկայացրին մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ոլորտում կատարած հետազոտությունները, որոնց գործնական ուսումնասիրություններն իրականացվել  էին ՀՀ տարբեր հանրակրթական դպրոցներում: Գիտաժողովին ներկա էին ԲՊՀ աշխատակիցներ, ուսուցիչներ և ուսանողներ: Գիտաժողովը վարեցին ԿՄՄ ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողներ Ասլանյան Իրինան և Օհանյան Սաթենիկը: Ավարտին ամբիոնի վարիչ Լ. Միլիտոսյանը զեկուցող մասնակիցներին հանձնեց վկայագրեր:

Տեղի ունեցավ «Երիտասարդություն, գիտություն և նորարարություն» խորագրով ամենամյա ուսանողական գիտաժողովը