Այսօր ԵՊԼՀ-ում տեղի ունեցավ ՈւՀԱ միջֆակուլտետային մրցույթը։ Այն անցկացվեց 2 փուլով, որից հետո ժյուրին գնահատեց թիմերին։ Գնահատման արդյունքում մասնակցող 4 թիմերից հաղթեց ԵՊԼՀ ՍԳՍ ֆակուլտետը ներկայացնող «4 + 1» թիմը։ Մասնակցող թիմերին տրվեցին շնորհակալագրեր, ինչպես նաև ունեցանք հաղթողներ 2 տարբեր անվանակարգերում՝ լավագույն կերպար և լավագույն կատակ։ Լավագույն կերպար ճանաչվեց «4 + 1» թիմից Լենա Թադևոսյանը, իսկ լավագույն կատակի համար շնորհակալագիր տրվեց «Էն թիմ»-ից Տաթև Վարդանյանին։ Շնորհավորում ենք մասնակից թիմերին։

Տեղի ունեցավ ԵՊԼՀ-ի ՈւՀԱ միջֆակուլտետային մրցույթը