2022 թ. մարտի 29-ին համալսարանում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում ԲՊՀ ռեկտորի, Որակի ապահովման կենտրոնի և ինստիտուցիոնալ հավատարմագրման ինքնավերլուծության զեկույցի մշակման աշխատանքային խմբի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հանդիպման նպատակն էր տրամադրել կարևոր տեղեկություն բուհի ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացների՝ ներառյալ հավատարմագրման նախորդ փորձի և հաջորդ հավատարմագրման համար պլանավորված գործընթացների, ինքնավերլուծության զեկույցի մշակման վերաբերյալ, քննարկել առնչվող հարցերը և մեկնարկել ինքնավերլուծության զեկույցի մշակման աշխատանքները:

Նախատեսվում են նաև այլ հանդիպում-քննարկումներ ԲՊՀ ներքին շահակիցների հետ՝ բուհի որակի ներքին ապահովման գործընթացների վերաբերյալ իրազեկվածության աստիճանը բարձրացնելու և այդ գործընթացներում նրանց ներգրավվածությունն ակտիվացնելու նպատակով:

ԲՊՀ-ի 3-րդ ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի մեկնարկային հանդիպում աշխատանքային խմբի հետ