Ս. թ. մայիսի 15-ին մեր համալսարանում ԲՊՀ աշխատակիցների և ուսանողների համար տեղի ունեցավ դասախոսություն՝ «Արքետիպերն ու փոխակերպումները Հովհ. Թումանյանի «Հազարան բլբուլը» ստեղծագործության մեջ» թեմայով: Այն վարեց «Հովհաննես Թումանյան թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Ղարախանյանը: Ներկայացվեցին Հովհ. Թումանյանի «Հազարան բլբուլը» ստեղծագործության առանձնահատկությունները, մասնավորապես ընդգծվեցին հետաքրքիր փոխակերպումները, անդրադարձ կատարվեց արքետիպերին:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԲՊՀ ռեկտոր Դ. Գյուրջինյանը՝ կարևորելով նման միջոցառումների իրականացումը:

Դասախոսությունն ուղեկցվեց հարց ու պատասխանով, անցավ ջերմ ու անմիջական մթնոլորտում: 

Տեղի ունեցավ «Արքետիպերն ու փոխակերպումները Հովհ. Թումանյանի «Հազարան բլբուլը» ստեղծագործության մեջ» թեմայով դասախոսություն