2019թ. դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ ԵՊԼՀ տարեվերջյան «Դիմակահանդես»-ը, որին ուսանողները ներկայացել էին հետաքրքիր, չկրկնվող ու յուրահատուկ կերպարներով, ֆակուլտետները ̀ ֆլեշմոբերով: Սակայն այս ամենից բացի նաև հանձնվեցին մրցանակներ և եղան բազում անակնկալներ։ Մրցանակներից առաջինը վերաբերում է  «Ամանորյա բացիկ»-ի պատրաստման մրցույթին, որը, ինպես նախապես տեղեկացրել էինք, հայտնի կդառնար հենց «Դիմակահանդես»-ի օրը:

Եվ ահա, բացիկի հաղթող ճանաչվեց ԵՊԼՀ ուսանողուհի Նարինե Աբգարյանը: «Ամենաակտիվ ուսանող» անվանակարգում հաղթեց ԵՊԼՀ ուսանող Մարտին Արշակյանը, իսկ «Լավագույն կերպար» անվանակարգի հաղթանակը կիսեցին Լևոն և Հասմիկ զույգը: Հաղթողները ստացան նվեր-քարտեր̀ 10000-ական դրամի չափով:

Տարեվերջյան «Դիմակահանդես»-ի  և «Ամանորյա բացիկ»-ի հաղթողները հայտնի են
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը