Ունե՞ք հետաքրքիր և տարբերվող բիզնես գաղափար: Գիտե՞ք ինչպես կատարել փոփոխություն: Փնտրում եք հիանալի հնարավորությո՞ւն:

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Շրջանավարտների միավորումը ԲՊՀ-ի SMART Caffe ձեռարկատիրական կենտրոնի հետ համատեղ մեր շրջանավարտ Տիգրան Սահակյանի ֆինանսական աջակցությամբ առաջարկում է աննախադեպ հնարավորություն` SMART Start-Up 2020 ծրագիր. ֆինանսավորում հաջողակ ստարտափերին:

SMART Start-Up ծրագրի նպատակն է աջակցել բրյուսովականներին և ոչ միայն, այն ստարտափ թիմերին և սկսնակ ձեռներեցներին, ովքեր ունեն նորարարական գաղափար, առաջարկում են տարբերվող լուծումներ Հայաստանում և աշխարհում առկա մարտահրավերներին դիմակայելու համար։

Ինչպե՞ս դիմել

Ծրագրին կարող են դիմել անհատներ, թիմեր, ովքեր առաջարկում են նորարարական լուծումներ: Ծրագրի նախապայմանն է թիմում ընդգրկել առնվազն մեկ բրյուսովական ուսանող/շրջանավարտ/աշխատակից:

Ծրագրին մասնակցել ցանկացողները, սկսնակ ձեռներեցները պարտադիր պետք է լրացնեն առցանց դիմում հայտը:

Ինչ է առաջարկվում մասնակիցներին

  • ֆինանսական աջակցություն,
  • մենթորություն և խորհրդատվություն (գաղափարի գեներացում, բիզնես պլան, մարքեթինգային ռազմավարություն և շատ ավելին),
  • աշխատանքային տարածք:

 

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Դիմում-հայտերի վերջնաժամկետն է՝ ՕԳՈՍՏՈՍԻ 15, 2020 թ.: 

Ծրագրի արդյունքները կհրապարակվեն 2020 թ. ՍՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ին:

Հարցերի և հավելյալ տեղեկությունների դեպքում կարող եք կապ հաստատել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի SMART Caffe ձեռարկատիրական կենտրոնի հետ․ ՀՀ, Երևան 0002, Թումանյան 42:

Էլ. հասցե՝ annie.hovsepyan @gmail.com

Հեռ.՝ +374 11 300111 (ext. 291)

Բջջ.՝ +374 77 162957

* Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի SMART Caffe ձեռարկատիրական կենտրոնը բացվել է Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում` «Համալսարան-ձեռնարկատիրություն համագործակցության և ուսանողների ձեռնարկատիրական հմտությունների ամրապնդումը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով» ծրագրի (www.smartcaffe.eu) շրջանակներում:

SMART Start-Up 2020 ծրագիր. ֆինանսավորում հաջողակ ստարտափերին
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

Մայիսի 25-ից մեկնարկել են «Թարգմանչական գործ /անգլերեն-հայերեն/» մասնագիտությամբ ...

26.05.2020

Մաղթում ենք նույն հաջողությունը հետագա օրերին պաշտպանություններին մասնակցող բոլոր ուսանողներին։

Մայիսի 25-ից մեկնարկել են «Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցության ...

26.05.2020

Մաղթում ենք նույն հաջողությունը հետագա օրերին պաշտպանություններին մասնակցող բոլոր ուսանողներին:

Այսօր ավարտվեց «Մասնագիտական մանկավարժության» ավարտական աշխատանքների առցանց ...

26.05.2020

Հաջողություն Ձեզ, սիրելի շրջանավարտներ, և հիշեք, որ Ձեր մայր բուհի դռները միշտ բաց են Ձեր առջև:

Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը COVID-19-ի դեմ պայքարի համատեքստում

26.05.2020

Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը շարունակում է հետևել COVID-19 համավարակի վերաբերյալ զարգացումներին և անում է հնարավորը, որպեսզի ուսանողները և համալսարանի անձնակազմն արդյունավետորեն օգտագործեն այս ...