Հունիսի 17-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում AIESEC-ը երիտասարդական, կամավորական կազմակերության ներկայացուցիչների հետ:

AIESEC-ը աշխարհում ամենամեծ երիտասարդական, կամավորական կազմակերություն է, որն ունի ավելի քան 120 գրասենյակներ աշխարհի ամենատարբեր անկյուններում։ AIESEC-ի գլխավոր նպատակն է երիտասարդների մոտ զարգացնել առաջնորդական հմտությունները միջազգային փորձառությունների միջոցով։ Ծրագրերը հնարավորություն են ընձեռում որպես կամավորներ, պրակտիկանտներ կամ ուսուցիչներ աշխատել և ապրել արտասահմանում, ինչը խթանում է մասնակցի թե՛ անձնական, թե՛ մասնագիտական աճը։

Հանդիպման ընթացքում AIESEC-ի հայաստանյան գրասենյակի անդամները պատմեցին՝

• Ինչ փոխանակման ծրագրերի կարող եք մասնակցել AIESEC-ի հետ,
• Ինչ է անհրաժեշտ ծրագրերին մասնակցելու համար,
• Որոնք են ծրագրին դիմելու հիմնական քայլերը։

Եթե բաց եք թողել հանդիպումը, կարող եք կապ հաստատել AIESEC-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ:

ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում AIESEC-ը երիտասարդական, կամավորական կազմակերության ներկայացուցիչների հետ