Նոյեմբերի 19-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ Սլովակիայի մշակույթի օր, որի շրջանակում Հայաստանում հյուրընկալված սլովակ կամավոր Կլաուդիան ներկայացրեց Սլովակիան` անդրադառնալով Կենտրոնական Եվրոպայի ամենագեղեցիկ երկրներից մեկի պատմությանը և մշակույթին:
Ներկայացման ավարտին ուսանողներին և ներկաներին համեղ հյուրասիրություն էր սպասվում:
Նշենք, որ ԵՊԼՀ կարիերայի կենտրոնը ամեն տարի Եվրոպական կամավորական ծառայության (ԵԿԾ) կամավորներ է հյուրընկալում: Այս պահին նրանք 7-ն են և ներկայացնում եմ լայն աշխարհագրություն` Իսպանիայից Ֆրանսիա, Գերմանիա, Սլովակիա և Հունաստան: Կամավորները ԵՊԼՀ ուսանողների համար անվճար հիմունքներով լեզվի դասեր անցկացնելուց բացի, ակտիվորեն ներգրավվում են նաև Կարիերայի կենտրոնի կազմակերպած միջոցառումներում, ինչպես նաև պարբերաբար կազմակերպում նմանօրինակ մշակութային ցերեկույթներ: