Հարգելի տիկին Հարությունյան,
ՀԱՊԿ ինստիտուտի Հայաստանի ազգային ներկայացուցչության անձնակազմի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ, Ձեր պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:

Մարդկային քաղաքակրթության զարգացման, ազզերի ու ժողովուրդների ինքնահաստատման և հարատևման հիմքում միշտ էլ եղել և մնում Է աշխարհաճանաչողության արդյունքում ձևավորված գիտելիքի ու փորձի փոխանցումը սերունդներին: 21-րդ դարում գիտելիքն է հասարակությունների զարգացման շարժիչ ուժն ու առաջխաղացումն ապահովող գործոնը: Մեր պետությանն այսօր կրթված ու զարգացած հասարակություն է անհրաժեշտ երկրի կայուն առաջընթացն ապահովելու համար:

Հետևաբար պսօր համալսարաններր ոչ միայն պետք է ստանձնեն որակյալ մասնագետների պատրաստման, գիտելիքների փոխանցման ու վերարտադրության առաքելությունը, այլև, պետք է դառնան հասարակության առանցքն ու առաջմղիչ ուժը:

Այսօր ևս Ձեր կրթօջախը շարունակում է հավատարիմ մնալ իր առաքելությանը և հանրապետության տնտեսության կարիքներին ու հասարակության կրթական պահանջմունքներին համահունչ իրականացնել կրթահետազոտական ծրագրեր և մատուցել դրանց սռնչվող ծառայություններ: Անգնահատելի է Ձեր համալսարանի ավանդը Հայաստանի կրթության համակարգի զարգացման, երիտասարդ սերնդի կրթության ու դաստիարակության, գիտական ոլորտի զարգացման գործում: Այսօր իրավամբ կարող ենք փաստել, որ Երևանի պետական լեզվաբանական համալսարանն իր իրականացրած գիտակրթական բարձրարժեք գործունեությամբ Հայաստանի համար դարձել է կրթամշակույթային և ազգապահպան կենտրոն:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ՝ մաղթելով, որ նման արդյունավետությամբ շարունակեք իրականացնել կրթական համակարգի կառավարման և շարունակաբար կատարելագործելու պատասխանատու և վեհ առաքելությունը, քանզի մենք պարտավոր ենք շարժվել աշխարհին համաքայլ, կրթել և դաստիարակել գիտելիքներով հարուստ, առողջ ու արժանապատիվ սերունդ:

ՀԱՊԿ ինստիտուտի Հայաստանի Ազգային Ներկայացուցչության տնօրեն, տեխնիկական գիտ. թեկնածու, դոցենտ՝  Ն. Թորոսյան

  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը