Շնորհավոր մայիսյան եռատոնը և հավերժ փառք իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած մեր Հերոսներին

Այսօր ողջ հայ ժողովուրդը մեծ ոգեշնչությամբ նշում է մայիսի 9-ի եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օրը:

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակ

Հայաստանը մեծ ավանդ է ունեցել ֆաշիստական Գերմանիայի դեմ ԽՍՀՄ-ի տարած հաղթանակում։ Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատներում արիաբար կռվել են 600 հազար հայորդիներ, որից մոտ 200 հազարը զոհվել են: Հայ ազգը տվել է երկրորդ աշխարհամարտի 4 խոշորագույն զորահրամանատարներին մարշալներ Իվան (Հովհաննես) Բաղրամյան, Համազասպ Բաբաջանյան, Սերգեյ Խուդյակով (Արմենակ Խամփերյանց) և նավատորմի ծովակալ՝ Իվան Իսակով։ Հայ ազգը տվել է նաև 70 հազար մարտական շքանշանակիր ու մեդալակիր, 27 փառքի շքանշանակիր, 106 ԽՍՀՄ հերոս և մեկ կրկնակի հերոս։ Հայ ժողովուրդը ռազմաճակատ է ուղարկել 6 մոտոհրաձգային դիվիզա, իսկ հանրահայտ Թամանյան դիվիզիան հասել է մինչև Բեռլին։

Շուշիի ազատագրում և Արցախի պաշտպանության բանակի ստեղծում

Խորհրդային Միության փուզումից հետո ղարաբաղյան հակամարտությունը վերաճեց լայնամասշտաբ ռազմական գործողությունների, որի ընթացքում բեկումնային դարձավ Արցախի պատմամշակույթային կենտրոն Շուշիի ազատագրումը։ 28 տարի առաջ այս օրը հայկական ինքնապաշտպանական ուժերը հաջողությամբ ավարտելով «Հարսանիք լեռներում» օպերացիան, ամբողջությամբ ազատագրեցին Շուշին, ինչը նախանշեց հետագա հաղթանակների ուղին: Շուշիի ազատագրումը դարձավ նորանկախ Հայաստանի պատմության ամենանշանավոր էջերից մեկը: 

1992թ. մայիսի 5-ին միավորվեցին դեռևս 1990 թվականից գործող առանձին ինքնապաշտպանական ռազմական միավորումները՝ նշանավորելով Արցախի պաշտպանության բանակի ստեղծումը։ Ավելի ուշ Մայիսի 9-ը հռչակվեց որպես Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օր։ 

Շնորհավոր մայիսի 9-ը՝ հայ ժողովրդի եռակի տոնը։

Շնորհավոր մայիսյան եռատոնը և հավերժ փառք իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած մեր Հերոսներին
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

Մայիսի 25-ից մեկնարկել են «Թարգմանչական գործ /անգլերեն-հայերեն/» մասնագիտությամբ ...

26.05.2020

Մաղթում ենք նույն հաջողությունը հետագա օրերին պաշտպանություններին մասնակցող բոլոր ուսանողներին։

Մայիսի 25-ից մեկնարկել են «Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցության ...

26.05.2020

Մաղթում ենք նույն հաջողությունը հետագա օրերին պաշտպանություններին մասնակցող բոլոր ուսանողներին:

Այսօր ավարտվեց «Մասնագիտական մանկավարժության» ավարտական աշխատանքների առցանց ...

26.05.2020

Հաջողություն Ձեզ, սիրելի շրջանավարտներ, և հիշեք, որ Ձեր մայր բուհի դռները միշտ բաց են Ձեր առջև:

Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը COVID-19-ի դեմ պայքարի համատեքստում

26.05.2020

Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը շարունակում է հետևել COVID-19 համավարակի վերաբերյալ զարգացումներին և անում է հնարավորը, որպեսզի ուսանողները և համալսարանի անձնակազմն արդյունավետորեն օգտագործեն այս ...