Տասնամյակներ շարունակ ողջ հայ ժողովուրդը մեծ ոգեշնչությամբ նշել է մայիսի 9-ի եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օրը (Շուշին ներկայում գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո):

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակ

Հայաստանը մեծ ավանդ է ունեցել ֆաշիստական Գերմանիայի դեմ ԽՍՀՄ-ի տարած հաղթանակում։ Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատներում արիաբար կռվել են 600 հազար հայորդիներ, որից մոտ 200 հազարը զոհվել են: Հայ ազգը տվել է երկրորդ աշխարհամարտի 4 խոշորագույն զորահրամանատարներին մարշալներ Իվան (Հովհաննես) Բաղրամյան, Համազասպ Բաբաջանյան, Սերգեյ Խուդյակով (Արմենակ Խամփերյանց) և նավատորմի ծովակալ՝ Իվան Իսակով։ Հայ ազգը տվել է նաև 70 հազար մարտական շքանշանակիր ու մեդալակիր, 27 փառքի շքանշանակիր, 106 ԽՍՀՄ հերոս և մեկ կրկնակի հերոս։ Հայ ժողովուրդը ռազմաճակատ է ուղարկել 6 մոտոհրաձգային դիվիզա, իսկ հանրահայտ Թամանյան դիվիզիան հասել է մինչև Բեռլին։

Շուշիի ազատագրում և Արցախի պաշտպանության բանակի ստեղծում

Խորհրդային Միության փուզումից հետո ղարաբաղյան հակամարտությունը վերաճեց լայնամասշտաբ ռազմական գործողությունների, որի ընթացքում բեկումնային դարձավ Արցախի պատմամշակույթային կենտրոն Շուշիի ազատագրումը։ Հայկական ինքնապաշտպանական ուժերը հաջողությամբ ավարտելով «Հարսանիք լեռներում» օպերացիան, ամբողջությամբ ազատագրեցին Շուշին, ինչը նախանշեց հետագա հաղթանակների ուղին: Շուշիի ազատագրումը դարձավ նորանկախ Հայաստանի պատմության ամենանշանավոր էջերից մեկը: 

1992թ. մայիսի 5-ին միավորվեցին դեռևս 1990 թվականից գործող առանձին ինքնապաշտպանական ռազմական միավորումները՝ նշանավորելով Արցախի պաշտպանության բանակի ստեղծումը։ Ավելի ուշ Մայիսի 9-ը հռչակվեց որպես Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օր։ 

Շնորհավոր մայիսի 9-ը՝ հայ ժողովրդի եռակի տոնը։

Շնորհավոր Մայիսի 9
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

ՌՕԼՖ 3-րդ կուրսի ուսանողները հանդիպեցին զբոսաշրջության փորձագետներ Մարա Ղարիբյանի ...

22.06.2021

Հունարենի և հունական մշակույթի կենտրոնի ղեկավար Մ. Գեորգիադին ուսանողներին հանձնեց գովասանագրեր:

ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում AIESEC-ը երիտասարդական, ...

17.06.2021

AIESEC-ը աշխարհում ամենամեծ երիտասարդական, կամավորական կազմակերություն է, որն ունի ավելի քան 120 գրասենյակներ աշխարհի ամենատարբեր անկյուններում։ 

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Կարիերայի կենտրոնը Իվորլդ մանկական ...

17.06.2021

Օտար լեզուների իմացությամբ կամավորներ, ովքեր պատրաստ կլինեն սովորեցնել երեխաներին և ձեռք բերել լեզուների ուսուցման փորձ, միացել են KIDS NETWORK ...

#SMARTTalks նախաձեռնության շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում ԲՊՀ շրջանավարտ, ...

17.06.2021

#SMARTTalks նախաձեռնության շրջանակներում իրականացվում են առերես և հեռավար հանդիպումներ, դասախոսություններ ձեռնարկատերերի, կազմակերպությունների ղեկավարների ու աշխատակիցների, ինչպես նաև տարբեր ոլորտներում ներգրավված ...