Հուլիսի 5–ը Հայաստանի Հանրապետության առաջին Սահամանադրության ընդունման օրն է։

1995թ. հուլիսի 5-ին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց համաժողովրդական հանրաքվե` ՀՀ Սահմանադրության հաստատման համար, որն ընդունվեց գրեթե միաձայն: 1990-ականների սկզբներին նորանկախ Հայաստանի քաղաքական համակարգի ձևավորման գործընթացն ուղեկցվեց քաղաքական ինստիտուցիոնալացմամբ, և այս համատեքստում ՀՀ առաջին Սահմանադրության ընդունումը կարևորագույն քայլ էր, որն ընկած էր պետականության կայացման ճանապարհին։

Հուլիսի 5-ին ՀՀ-ում նշում են նաև պետական խորհրդանիշերի օրը։ Մեր պետականության միասնական խորհրդանիշներն են պետական դրոշը, զինանշանը, օրհներգը, մեկ միասնական Սահմանադրությունը։

Անչափ կարևոր է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի և ընդունի Սահմանադրությունը ոչ միայն որպես իրավունք ու պարտականություն, այլ նաև փիլիսոփայություն և արժեհամակարգ՝ որով կպայմանավորվեն նաև երկրի ներսում ծավալված գործունեությունները։

Հաշվի առնելով այն հայտնի հանգամանքը, որ ժողովրդավարական երկրում Սահմանադրությունն է պետության ու պետականության առանցքը և երկրի անկախությունը երաշխավորող կարևորագույն ինստիտուտը, անտարակույս է, որ որքան բարձր լինի սահմանադրականության գիտակցումը յուրաքանչյուրիս մեջ, այնքան ժողովրդավար կլինի մեր երկիրը։

Շնորհավոր Սահմանադրության օրը։

Շնորհավոր ՀՀ առաջին Սահմանադրության ընդունման օրը
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

Տեղի ունեցավ #SMARTTalks նախագծի հերթական հանդիպումը՝ «Ծրագրավորման գործընթացի ...

04.08.2020

Բանախոսության ավարտին մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց բանախոսին ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը, ինչպես նաև շնորհակալություն հայտնելու բովանդակալից և հետաքրքիր հանդիպման ...

«Արտակարգ ավարտական երեկո» Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում․ ...

01.08.2020

Տեղի ունեցավ #SMARTTalks նախագծի հերթական հանդիպումը՝ «Առաջնորդությունը ժամանակակից ...

27.07.2020

Բանախոսության ընթացքում մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց վարժության միջոցով պարզել, թե արդյո՞ք վերջիններս իրենց համարում են առաջնորդ։ Ներկայացվեցին նաև երկու տեսահոլովակներ՝ ավելի պատկերավոր ընկալման և ...

Վարդավառ․ շնորհավոր Քրիստոսի Պայծառակերպության տոնը

19.07.2020

Քրիստոնեական ավանդույթի համաձայն՝ այդ օրը Հիսուս Քրիստոսը Պետրոս, Հակոբ և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է լեռ աղոթելու։