Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, դասախոսներ,

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ողջ աշխատակազմի անունից շնորհավորում ենք բոլորիդ՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ:

Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, այս սեպտեմբերը ձեզ համար եզակի է, քանի որ այն խորհրդանշում է ձեր մուտքը դեպի մեծ, խորն ու մասնագիտորեն կայանալու աշխարհ: Մեր համալսարանն այսօրվանից ստանձնում է այդ կայացման գործում ձեզ աջակցելու, խրախուսելու, ձեր կողքին մշտապես կանգնելու պատասխանատու դերը: Դուք այսօրվանից դառնում եք Բրյուսովյան ընտանիքի այլևս անբաժան մասը:

Կրե՛նք միասին այս բարձր կոչումը:

Յուրաքանչյուր սեպտեմբերի իր հետ բերում է նոր սպասումներ, նոր ձգտումներ, և դրանց հասնելու ճանապարհը համապատասխանաբար պահանջում է նոր ուժերի կենտրոնացում, եռանդ, տոկունություն ու նվիրում:

Օրեցօր և արագորեն զարգացող աշխարհում միայն գիտելիքի ու հմտությունների զգալի պաշարով է հնարավոր հասնել առաջընթացի, իսկ դրա լավագույն հնարավորությունը սովորելն է:

Մի՛ վատնեք ձեզ տրված սովորելու հնարավորությունը, սովորեք և հետազոտեք անընդմեջ, նվաճեք մասնագիտական բարձունքներ, եղեք առաջնորդող և բանիմաց՝ ձեր գիտելիքների շնորհիվ:

Բարի երթ բոլորիդ և հաջողություններ 2021-2022 ուսումնական տարում:

Շնորհավոր Գիտելիքի օրը