- ԲՊՀ
- Կառուցվածք
- Կրթություն
- Գիտություն
- Գիտական գործունեություն
- Մասնագիտական խորհուրդ
- Գիտական հրատարակումներ
- Գիտաժողովներ
- Միջգիտակարգային հետազոտությունների կենտրոն
- Ուսանող
- Գրադարան
- Կարիերայի կենտրոն
Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ և ԲՊՀ ուսանողների գլխավորությամբ ջերմորեն ու մեծ հպարտությամբ շնորհավորում ենք բոլոր ուսանողներին: Ցանկացած հասարակության համար հպարտության և կայուն ապագայի երաշխավորները հենց տվյալ սերնդի ուսանողներն են: Նրանք են, որ պիտի դառնան վաղվա լավագույն մասնագետները՝ ամեն մեկն իր ոլորտում ու գործունեության շրջանակներում: Նրանք են, որ պետք է ուղենիշ լինեն պետականության պահպանման ու երկրի ծաղկման անձնվեր գործերում:
Մերօրյա այս ծանրագույն օրերին վերստին համոզվում ենք, որ գալիքի պայծառ լույսը հենց ձեր ձեռքերում է, մեր սիրելի՛ ուսանողներ:
Ստորև ներկայացնում ենք Ուսանողների միջազգային օրվան վերագրվող պատմական տեղեկատվությունը:
Ուսանողների միջազգային օրը ամեն տարի նշվում է նոյեմբերի 17-ին։
Տոնի պատմությունը սկիզբ է առել Չեխոսլովակիայում: 1939 թվականի հոկտեմբերի 28-ին՝ ֆաշիստների կողմից գրավված Չեխոսլովակիայում, ուսանողները և դասախոսները դուրս են գալիս փողոց, որպեսզի նշեն Չեխոսլովակիայի պետության կազմավորման (1918-ի հոկտեմբերի 28) տարեդարձը։ Սակայն խաղաղ ցույցը ցրվում է զավթիչների կողմից։ Այդ իրադարձությունների ժամանակ գնդակահարվում է բժշկական ֆակուլտետի ուսանող Յան Օպլետալը (Jan Opletal), ում հուղարկավորությունը վերածվում է բողոքի ակցիայի, ձերբակալվում են տասնյակ ուսանողներ։
Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան գեստապոյականներն ու էսէսականները շրջապատում են ուսանողական հանրակացարանները։ Շուրջ 1200 ուսանող ձերբակալվում և ուղարկվում է Զաքսենհաուզենի համակենտրոնացման ճամբար: Տասնյակ ուսանողներ ու շարժման ակտիվիստներ բանտի պատերից ներս՝ առանց դատի ենթակվում են մահապատժի։ Հիտլերի հրամանով չեխական բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները փակվում են մինչև պատերազմի ավարտը։ Երկու տարի անց՝ Լոնդոնում, տեղի է ունենում ֆաշիզմի դեմ պայքարող ուսանողների միջազգային հանդիպում, որի ժամանակ որոշվում է ի հիշատակ նահատակ հայրենասեր ուսանողների նոյեմբերի 17-ը ամեն տարի նշել որպես ուսանողի օր։
1946 թվականի նոյեմբերի 17-ին Պրահայում ընթացող Ուսանողների համաշխարհային կոնգրեսը այդ օրը հռչակում է Ուսանողության միջազգային օր։
31.12.2020
Ժպտանք՝ ապրելով ու արարելով։
30.12.2020
Երեկոն կազմակերպել էր ԲՊՀ Ուսանողական խորհուրդը Մշակույթի և սպորտի հանձնաժողովի գլխավորությամբ։
15.12.2020
«Մասնագիտությունների օր» ծրագիրը կրում է շարունակական բնույթ և կշարունակվի նաև 2021 թվականի ընթացքում:
14.12.2020
Գիտաժողովի թե՛ մասնակիցները, թե՛ կազմակեպիչները կարևորեցին նմանօրինակ միջոցառումների շարունակականությունը: