Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ, այսօր ձեր օրն է, և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ողջ անձնակազմի անունից շնորհավորում ենք ձեզ՝ այս անչափ գեղեցիկ տոնի կապակցությամբ։ ԲՊՀ-ն հարուստ է նախևառաջ իր ուսանողներով։

Մայիսի 16-ը Հայաստանում նշվում է որպես ուսանողների և երիտասարդների օր: Տոնը նշվում է 2014 թվականից, երբ այդ ժամանակվա կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը նոր` 8.2-րդ հոդվածով համալրելու մասին օրենսդրական նախաձեռնությունը, համաձայն որի՝ մայիսի 16-ը նշվելու է որպես ուսանողների և երիտասարդների օր։

Այն միաժամանակ Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրն է (Հայաստանի առաջին Հանրապետության նախարարների խորհուրդը 1919-ի մայիսի 16-ին որոշում էր ընդունել Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ):

 

 

 

 

Ընդգծվում է, որ տոնացույցում ուսանողների ու երիտասարդների օր ամրագրելը կխթանի ուսանողների և երիտասարդների մասնակցությունը սոցիալական, տնտեսական, բնապահպանական և քաղաքական հարցերի լուծմանը, նրանց ստեղծագործական կարողությունների, հսկայական ներուժի և շնորհների` երկրի զարգացման գործընթացներում ներգրավելուն, որը կնպաստի մեր երկրի առաջընթացին։ Ասվում էր նաև, որ տոնը հնարավորություն կընձեռի մեծացնելու հետաքրքրությունը ուսանողների, երիտասարդների, կրթական հաստատությունների դերի և, ինչու չէ, նաև խնդիրների հանդեպ։

Բոլորովին այլ պատմություն ու խորհուրդ ունի նոյեմբերի 17-ին նշվող ուսանողների միջազգային օրը։ Այն ավելի շատ նվիրված է ուսանողական ակտիվիզմին:

 

 

Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ ուսանողներ