«Օրհնյալ ես դու ի կանայս, և օրհնյալ է պտուղ որովայնի քո»: (Ղուկ. Ա 42-43) 

Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը, ի դեմս իր մայրացած և մայրության բերկրանքին սպասող ուսանողների, շրջանավարտների և աշխատակազմի ներկայացուցիչների, շնորհավորում է բոլոր մայրերին այս գարնանային գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթելով նրանց բերկրալի և պայծառ կյանք։

Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում, և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում:

Մայրության նկատմամբ մշտապես եղել է և կա պաշտամունքի հասնող վերաբերմունք, ինչի վառ ապացույցն են մոր նկատմամբ սիրո և երախտագիտության դրսևորումները համաշխարհային, ինչպես նաև հայկական արվեստում ու մշակույթում;    

Շնորհավոր Ապրիլի 7, սիրելի՛ մայրեր։ 

Շնորհավոր Ապրիլի 7, սիրելի՛ մայրեր