Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, համայն հայությունը նշում է Հայաստանի անկախության 29-ամյակը։ Շնորհավորում ենք բոլորիս այս գեղեցիկ տոնի կապակցությամբ։

1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին:

Հայաստանի անկախությունն իր մեջ ամփոփում է մեր ազգային իղձերն ու երազանքները, պետության ու պետականության կայացման, երկրի ներքին ու արտաքին քաղաքականության իրականացման առաջնահերթությունները։

Շնորհավո՛ր Անկախության տոնը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

Շնորհավո՛ր Անկախության տոնը