Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի կողմից շնորհակալական նամակ է ուղարկվել ԵՊԼՀ ռեկտոր Կ. Հարությունյանին առ այն, որ ռեկտորն ու բուհի անձնակազմն աջակցել են «Ընդհանուր թելադրություն» միջազգային կրթական ակցիայի կազմակերպմանը: Նամակում հատուկ շնորհակալություն են հայտնում նաև ԵՊԼՀ ՌՕԼ ֆակուլտետի դեկան Ն. Տատկալոյին և Ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնի վարիչ Ա. Վարդանյանին:

Կենտրոնի տնօրեն Ս. Ռիբինսկին էլ իր հերթին շնորհակալություն հայտնելով՝ հույս է հայտնել, որ երկկողմանի համագործակցությունը շարունակական կլինի:

Շնորհակալական նամակ՝ Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի կողմից