2021թ. մայիսի 5-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում կայացավ «Ինչպես պատրաստել և ներկայացնել Էրազմուս+ ծրագրի Ժան Մոնե գործողություններ բարձրագույն կրթության ոլորտում դիմումները» խորագրով սեմինարը, որը վարում էր Միջգիտակարգային հետազոտությունների կենտրոնի (ՄՀԿ) ղեկավար Աննա Խվորոստյանկինան։

Սեմինարը նպատակ ուներ տեղեկացնելու Էրազմուս+ ծրագրի Ժան Մոնե գործողություններ բարձրագույն կրթության ոլորտում դիմումներ ներկայացնելու գործընթացի առանձնահատկությունները և բուն ընթացակարգը:

Աննա Խվորոստյանկինան մանրամասն նկարագրեց գործընթացը՝ ծրագրային գաղափարի ընտրությունից ու ձևավորումից մինչև դրա գնահատման չափանիշները, սկզբունքները ու ֆինանսավորումը, ինչպես նաև տրամադրեց դիմողների համար օգտակար և նպատակային աղբյուրներ`ձևավորելու և հանդես գալու ներկայանալի և նորարարական ծրագրային գաղափարներով՝ նշելով գործընկերների ու թիմի ներգրավման գործընթացի կարևորությունը։

Նա ունկնդիրներին բացատրեց նաև ծրագրին դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման գործընթացը, դիմելու ընթացակարգը և գործընթացային նրբությունները` ներառյալ դիմելու համար անհրաժեշտ և ցանկալի բոլոր պայմաններն ու վերջնաժամկետները։

Հանդիպման եզրափակիչ հատվածում Ա. Խվորոստյանկինան պատմեց ԲՊՀ Ժան Մոնե «Իրավական մոտարկման լաբորատորիա»/LegAL մոդուլի մասին, ապա պատասխանեց ունկնդիրներին հետաքրքրող հարցերին։

Սեմինար՝ «Ինչպես պատրաստել և ներկայացնել Էրազմուս+ ծրագրի Ժան Մոնե գործողություններ բարձրագույն կրթության ոլորտում դիմումները»
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

ՌՕԼՖ 3-րդ կուրսի ուսանողները հանդիպեցին զբոսաշրջության փորձագետներ Մարա Ղարիբյանի ...

22.06.2021

Հունարենի և հունական մշակույթի կենտրոնի ղեկավար Մ. Գեորգիադին ուսանողներին հանձնեց գովասանագրեր:

ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում AIESEC-ը երիտասարդական, ...

17.06.2021

AIESEC-ը աշխարհում ամենամեծ երիտասարդական, կամավորական կազմակերություն է, որն ունի ավելի քան 120 գրասենյակներ աշխարհի ամենատարբեր անկյուններում։ 

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Կարիերայի կենտրոնը Իվորլդ մանկական ...

17.06.2021

Օտար լեզուների իմացությամբ կամավորներ, ովքեր պատրաստ կլինեն սովորեցնել երեխաներին և ձեռք բերել լեզուների ուսուցման փորձ, միացել են KIDS NETWORK ...

#SMARTTalks նախաձեռնության շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում ԲՊՀ շրջանավարտ, ...

17.06.2021

#SMARTTalks նախաձեռնության շրջանակներում իրականացվում են առերես և հեռավար հանդիպումներ, դասախոսություններ ձեռնարկատերերի, կազմակերպությունների ղեկավարների ու աշխատակիցների, ինչպես նաև տարբեր ոլորտներում ներգրավված ...