ՌՈՒՍԵՐԵՆԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ Ա. ՍՈԼԺԵՆԻՑԻՆԻ ԱՆՎԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԿԵՆՏՐՈՆԸ ԳՐՔԵՐ ՆՎԻՐԵՑ ԵՊԼՀ-ԻՆ

Հունիսի 7-ին Ալեքսանդր Սոլժենիցինի անվան ռուսական սփյուռքի կենտրոնը (Дом русского зарубежья) գրքեր նվիրեց Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտան համալսարանին: 
ԵՊԼՀ-ի ռեկտոր տիկին Կարինե Հարությունյանը ողջունեց հյուրերին և իր երախտագիտությունը հայտնեց ԵՊԼՀ-ի գրադարանի ռուսական ֆոնդը համալրելու համար: 
«300-ից ավել գրքերը 19-րդ, 20-րդ և 21-րդ դարերի ռուսական գրականության, պատմության, մշակութաբանության, փիլիսոփայության մեծարժեք գործեր են, որոնք վստահաբար իրենց ուրույն տեղը կգտնեն գրադարանի ռուսական ֆոնդում: Մենք շնորհակալ ենք երկար տարիների մշտական համագործակցության համար, ինչի ամենավառ ապացույցը նաև Ալեքսանդր Սոլժենիցինի 100-ամյակին նվիրված կոնֆերանսի և «Բրյուսովյան ընթերցումներ» գիտաժողովի համատեղ անցկացումն է»,- նշեց ԵՊԼՀ-ի ռեկտորը:
Ա. Սոլժենիցինի անվան ռուսական տան գործադիր տնօրեն Վլադիմիր Ուգարովն էլ շնորհավորեց ներկաներին Ռուսերենի օրվա առթիվ և շնորհակալություն հայտնեց հրավերի և ջերմ ընդունելության համար՝ կարևորելով համագործակցությունը հայ կոլեգաների հետ: 
«Ներկայացված են ոչ միայն մեր` «Ռուսական ճանապարհ» անունը կրող հրատարակչության, այլև Ռուսաստանի մոտ 40 առաջատար հրատարակչությունների գրքեր: Հույս ունենք, որ դրանք օգտակար կլինեն ուսանողների, դասախոսների և, իհարկե, ռուսերենով և ռուսական մշակույթով հետաքրքրվողների համար: Մեզ համար շատ ուրախալի է նաև Ալեքսանդր Սոլժենիցինի 100-ամյակին նվիրված կոնֆերանսի անցկացումը և մեր կենտրոնը անպայման կաջակցի կոնֆերանսի կազմակերպչական աշխատանքներին»,- ընդգծեց նա:

ԵՊԼՀ ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետ Նինա Տատկալոյի խոսքով էլ Վ. Բրյուսովի անվան համալսարանը եղել է, կա ու, վստահաբար, կմնա ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի տարածման կարևորագույն օջախներից մեկը, իսկ ռուսական կենտրոնի և ԵՊԼՀ-ի համագործակցությունը վաղուց արդեն ոչ միայն գործնական, այլև՝ բարեկամական կարելի է համարել:
ԵՊԼՀ գրադարանի ղեկավար Աննա Չուլյանն էլ շնորհակալություն հայտնեց նվիրատվության համար: Նա նշեց, որ դեռևս 1993 թ.-ին ԵՊԼՀ-ն Անդրկովկասում առաջինն է եղել, որտեղ մշակվել և ներդրվել է «Ռուսական սփյուռքի գրականություն» դասընթացը: Գրադարանի ղեկավարը կարևորեց այն հանգամանքը, որ գրադարանն արդեն առցանց հարթակի իր էլեկտրոնային գրացուցակում վերոնշյալ կենտրոնի ֆոնդն ունի: 
«Ցուցադրության փակումից հետո, գրքերը հասանելի կլինեն ընթերցասրահում»,- հավելեց ԵՊԼՀ-ի գրադարանի ղեկավարը: 
Միջոցառման ավարտին ցուցադրվեց նաև կենտրոնի կազմի մեջ գտնվող «Ռուսական ճանապարհ» կինոստուդիայի կողմից ստեղծված «Տագանկայի բլրում գտնվող դեսպանատուն» խորագրով վավերագրական ֆիլմը, որն իր մեջ ներառում էր յուրօրինակ կադրեր XX դարի ռուսական արտագաղթի մասին:

 

ՌՈՒՍԵՐԵՆԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ Ա. ՍՈԼԺԵՆԻՑԻՆԻ ԱՆՎԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԿԵՆՏՐՈՆԸ ԳՐՔԵՐ ՆՎԻՐԵՑ ԵՊԼՀ-ԻՆ
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» 41 տարի անց Հ1-ի եթերում

12.11.2019

Այսօր, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարագիտական համալսարանր հյուրընկալեց «Վերջին ուսուցիչը» հեռուստասերիալի դերասանական և ստեղծագործական ...

«Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային ...

11.11.2019

Այսօր Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում մեկնարկում է «Մանկավարժություն և դիդակտիկա զբոսաշրջության ոլորտի դասավանդողների համար» երկշաբաթյա ...

Մեն Լիի չինական օպերայի բեմանկարչական ձևավորումների գրքաշարի շնորհանդեսը ...

08.11.2019

Այսօր Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ Չինական գեղարվեստական  ակադեմիայի անդամ, նկարչուհի Մեն Լիի չինական օպերայի բեմանկարչական ձևավորումների պատկերազարդ ...

«Մեծ ազգագրական թելադրությունը» Հայաստանում

04.11.2019

Թելադրությունն անցկացվեց Երևանի Վ.Բրյուսովի անվան Պետական լեզվահասարակագիտական ​​համալսարանի հարթակում՝ Երևանի գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի տեղեկատվական և կազմակերպչական ...