Հունիսի 17-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հունարենի և հունական մշակույթի կենտրոնում ՌՕԼՖ 3-րդ կուրսի ուսանողները հանդիպեցին զբոսաշրջության փորձագետներ Մարա Ղարիբյանի և Մարիանա Էքմեքչյանի հետ:

Ուսանողները ներկայացրեցին իրենց աշխատանքները «Հունաստանի և Հայաստանի տեսարժան վայրերը» թեմայով: Փորձագետները մի շարք գործնական խորհուրդներ տվեցին ուսանողներին:

Հունարենի և հունական մշակույթի կենտրոնի ղեկավար Մ. Գեորգիադին ուսանողներին հանձնեց գովասանագրեր:

ՌՕԼՖ 3-րդ կուրսի ուսանողները հանդիպեցին զբոսաշրջության փորձագետներ Մարա Ղարիբյանի և Մարիանա Էքմեքչյանի հետ