Փոխըմբռնման հուշագիր է կնքվել «ԱՅ ԷՖ Ի ԷՍ-ի հայաստանյան մասնաճյուղ»-ի և 5 բուհերի միջև

Այսօր Փոխըմբռնման հուշագիր է կնքվել Ընտրական համակարգերի միջազգային հաստատության և հայաստանյան 5 բուհերի միջև, որոնց թվում է նաև ԵՊԼՀ-ն։

Ինչպես նշված է հուշագրում՝ 

«Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան գրասենյակը («ԱՅ ԷՖ Ի ԷՍ-ի հայաստանյան մասնաճյուղ») և հետևյալ համալսարանները՝ Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Երևանի պետական համալսարանը, Շիրակի պետական համալսարանը և Վանաձորի պետական համալսարանը (այսուհետ «Համալսարաններ») (այսուհետ յուրաքանչյուրը առանձին՝ «Մասնակից» և բոլորը միասին՝ «Մասնակիցներ»), հանձնառություն են ստանձնում քաղաքացիական պատասխանատվությունը և մասնակցությունը խթանող կրթական առաջարկներ ներկայացնել համալսարանական ուսանողներին և դասախոսներին:  

Ուստի մասնակիցները ստորագրում են սույն Փոխըմբռնման հուշագիրը (ՓՀ) ստորև նկարագրված համատեղ գործունեությամբ իրենց համապատասխան Համալսարաններում քաղաքացիական պատասխանատվությունը և մասնակցությունը ծրագրի մշակմանն ուղղված իրենց մտադրությունները ամրագրելու համար»:

 

Որպես հուշագրի նպատակ ընդգծվում է՝

«Համաձայն սույն Փոխըմբռնման հուշագրի՝ ԱՅ ԷՖ Ի ԷՍ-ի հայաստանյան մասնաճյուղը և Համալսարանները մտադիր են համագործակցել, որպեսզի մշակեն, իրականացնեն, մշտադիտարկեն և գնահատեն քաղաքացիական կրթության մի ծրագիր, որի նպատակն է դասավանդման նորարարական մոտեցման միջոցով ուսանողներին ներկայացնել ժողովրդավարական քաղաքացիության, լավ կառավարման, քաղաքացիական հասարակության, քաղաքացիական մասնակցության և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները:

բ. Այս համագործակցության նպատակն է աջակցել Հայաստանում կրթության զարգացմանը «Ներգրավված քաղաքացի» քաղաքացիական կրթության դասընթացի միջոցով և այն գործողությունների միջոցով, որոնք ուղղված են ուսուցիչների և ուսանողների շրջանում Հայաստանում հասարակական կյանքի մասնակցության և քաղաքացիական պատասխանատվության վերաբերյալ իրազեկմանը և ուսուցման որակի բարելավմանը: 

գ. Դասընթացը, որը ուսանողների համար հասանելի կլինի որպես ընտրովի կրեդիտային դասընթաց, բաղկացած կլինի Հայաստանի համատեքստին հարմարեցված քաղաքացիական կրթության թեմաներից: Կկիրառվեն լսարանային ինտերակտիվ ուսուցման մեթոդներ՝ որպես ընտրողների կրթության և քաղաքացիական իրազեկման ժամանակակից և ոչ ավանդական մոտեցումներ: Մասնակից ուսանողները նաև կներգարվվեն արտաուսումնական գործունեության մեջ՝ սոցիալական հիմնահարցերի վերաբերյալ իրազեկման բարձրացման համար, ինչպես նաև՝ հանրային ծառայության գործունեության մեջ, որն իրենց համայնքներում ունի չափելի ազդեցություն:

Փոխըմբռնման հուշագիր է կնքվել «ԱՅ ԷՖ Ի ԷՍ-ի հայաստանյան մասնաճյուղ»-ի և 5 բուհերի միջև