Սույն թվականի նոյեմբերի 15-ին Պեկինում կայացավ ԲՊՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի կոլեգիալ մարմնի՝ տնօրենների խորհրդի նիստը: ԿԻ հայկական և չինական կողմի տնօրեններ Գոռ Սարգսյանը և Լի Վընփինը ներկայացրին 2025 թվականի կատարողականը և 2026 թվականի ծրագրերը։
Տնօրենների խորհրդի համանախագահներ ԲՊՀ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը և ԴՕԼՀ ռեկտոր Ցոն Մինցայը դրական գնահատեցին ԿԻ 2025 թվականի գործունեությունը և պայմանավորվածություն ձեռք բերեցին մի շարք հարցերի շուրջ։
Նույն օրը երեկոյան հայկական կողմը մասնակցեց Լիաոնին նահանգի «Կոնֆուցիուսի ինստիտուտների ալիանս» կազմակերպության տարեկան հաշվետվողական ժողովին:

Պեկինում կայացել է ԲՊՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի կոլեգիալ մարմնի՝ տնօրենների խորհրդի նիստը