2022 նոյեմբերի 25-ին ԲՊՀ Ասիական լեզուների ԳՈՒ կենտրոնը Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության հետ համատեղ ԲՊՀ-ում փոխանակման ծրագրով վեցամսյա կրթություն ստացող Պեկինի համալսարանի և ԲՊՀ թարգմանչական գործ, չինարեն-հայերեն կրթական ծրագրով սովորող ուսանողների և նրանց դասավանդող չինացի դասախոսների համար կազմակերպել էր ճանաչողական այց «Մաչանենց տուրիզմ և արտ» կազմակերպություն։

Այցի ընթացքում հայ և չինացի ուսանողները ծանոթացան կազմակերպության գործունեությանն ու «Մաչանենց տան» ծագման պատմությանը, շրջայց կատարեցին թանգարանում, մասնակցեցին վարպետաց դասերի։ Ուսանողները  թխեցին հայկական ավանդական թոնրի լավաշ, ինչն ուղեկցվում էր ազգային երաժշտութամբ և պարով։ Դրան հետևեց բովանդակալից դասախոսություն՝ նվիրված հայկական կավագործության պատմությանը,  որը եզրափակվեց կավով աշխատելու արարողությամբ։

«Մաչանենց տան» այցելությունը ավարտվեց՝ թողնելով մեր ուսանողների սրտերում ջերմություն և ուրախություն։

Պեկինի համալսարանի և ԲՊՀ ուսանողներն ու դասախոսներն այցելեցին «Մաչանենց տուրիզմ և արտ» կազմակերպություն